16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Թո’ղ 2016-ում կորուստներ ու արտասուք չունենանք»

AAD.am կայքի հիմնադիր ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության փոխնախագահ Մամիկոն Խուրշուդյան ֆեյսբուքի իր էջում տեղադրել է շնորհավորական ուղերձ.

«Սիրելի հայրենակիցներ, Ավարտվեց 2015 թվականը` իր վերելքներով, հաղթանակներով, ինչու չէ նաև կորուստներով և տխուր իրավիճակներով հանդերձ: 2015-ը շրջադարձային էր նոր սահմանադրության ընդունումով և երկրի քաղաքական կյանքին նոր որակ հաղորդելու միտումներով: Սակայն տխուր էր սահմանային իրավիճակի սրմամբ և մեր զինվորների, մեր պաշտպան տղաների կորստյան լուրերով:

2015-ում նշվեց նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որն արդարության կոչ էր, ազդակ` համաշխարհային հանրությանն ու միջազգային կառույցներին, որի ուշադրության կենտրոնում հայերի ցավն ու մորմոքն էր, սակայն ոչ թե ողբի, այլ պահանջատիրության, ոչ միայն հիշողության և սգի, այլ դատապարտման և իրավական գնահատական հնչեցնելու համար: Սիրելի քաղաքացիներ, 2015-ը քաղաքացիական հասարակության ինստիտուտների կատարելագործման, հայ քաղաքացու իրավագիտակցության բարձրացման, ներքին կյանքում հանդուրժողականության, երիտասարդական խմբերի միասնականության տարի էր, որը ավելի կամրանա 2016-ին:

Հրաժեշտ տալով 2015-ին` ցանկանում եմ, որ 2016 թվականին հայ ժողովուրդը իր երկնքին ու երկրին ավետի խաղաղություն, զարգացում, առաջընթաց: Թո’ղ 2016-ում կորուստներ ու արտասուք չունենանք, առողջ լինենք, հանդուրժող, սիրենք, սիրվենք և ունենանք միայն վերելքներ ու հաղթանակներ: 2016 թվականը պետք է հայ զինվորի, հայ անառիկ սահմանի պաշտպանի ու այդ սահմանին ապրող ազնիվ ու հերոս գյուղացու տարին լինի: 2016-ը Երկրապահի տարի պետք է լինի, և մենք, բոլորս, միահամուռ ջանքերով պետք է բերրիացնենք, ուժեղացնենք, շենացնենք հենց այդ սահմաններն ու դաշտերը: Իմ հայ ժողովուրդ, Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ` մաղթելով ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ և ՀԱՎԱՏԱՎՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՍ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ: ԹՈՂ ԱՍՏԾՈ ԱՋԸ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ »

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ