02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Առավել քան երբևէ մեր ժողովրդին հարկավոր է ապաշխարել. Կարինե Ջանջուղազյան

Henaran.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանի հետ:

Տիկին Ջանջուղազյան, ամանորյա Ձեր սեղանին ո՞ր ուտեստն է անպակաս, որ ինքներդ եք պատրաստում:

-Ամանորի ուտեստներն ամբողջովին իմ ձեռքերով եմ պատրաստում: Ավելորդ ճոխություն չեմ սիրում: Նոր Տարին զավակներիս հետ դիմավորում ենք աղոթքով մեր համեստ սեղանի մոտ:

Եթե լինեիք Ձմեռ պապ…

-Կբռնեի թշնամու ձեռքն ու զոհված մեր զինվորներին իրենց վշտահար մայրերին կդարձնեի: Անմեղ մարդկանց կհանեի բանտերից, իսկ այս գեղեցիկ երկիրն կեղեքողներին հազար կապով կկապեի զնդաններում… է՜հ, ՞որ մեկն ասեմ… Գոնե Ձմեռ տատ լինեի…

Երնեկ թե այս Նոր Տարին…

-Երանի թե այս Նոր Տարին խաղաղության ավետաբեր լինի, ստեղծագործական հնարավորությունների տարի լինի. այնքա՜ն գեղեցիկ մտահաղացումներ մնացին անկատար: Թող եկող Տարին բարեբեր լինի:

Ի՞նչ եք մաղթում հայ ժողովրդին :
-Առավել քան երբևէ մեր ժողովրդին հարկավոր է ապաշխարել: Այսչափ անարդարությունն ու անտարբերությունը մի փոքր երկրում խոսում է բարոյական արժեքների անկման մասին, իսկ արդարություն միայն արդարները կարող են պահանջել: Ուստի հայ մարդուն մաղթում եմ արդարամտություն, արթնություն և, իհարկե, հավաքական կամք մեր դժվարին ժամանակներում.

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ