07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետականում» կհավաքվեն

«Հանրապետական» կուսակցությունն այսօր երեկոյան գործադիր մարմնի նիստ կհրավիրի: Սովորաբար նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույց է ունենում լրագրողների հետ: Այս անգամ, սակայն, Շարմազանովը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է, ինչը նշանակում է, որ լրագրողների հետ ճեպազրույց կունենա կամ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կամ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Սպասվում է, որ նիստից հետո ՀՀԿ-ն իր […]

Ինչու է լռում ԱԱԾ-ն. ուշագրավ մանրամասներ

Երեկ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության կողմից տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: ԱԱԾ-ն հաղորդել էր, որ հանցավոր համագործակցության ղեկավարն ու մասնակիցները ձերբակալված են։ Թե երբ կավարտվի ԱԱԾ-ի վարույթում գտնվող այս գործի նախաքննությունը և գործը […]

Փորձում են նենգափոխել տեղի ունեցածը. Ավագյանը՝ կատարվածի մասին

ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է երեկվա դեպքերին: «Ամենայն հարգանք ԱԱԾ և ոստիկանության ծառայողներին՝ երեկվա իրենց հատուկ գործողության համար։ Զարմանալի է, որ հայտնվել են որոշ մարդիկ, որ փորձում են նենգափոխել տեղի ունեցածը։ Շնորհակալության փոխարեն էլ հավատում-չեմ հավատում ոճի մեջ ներկայացումներ են բեմադրում։ Ձեր հավատալ-չհավատալուն, պիտակումներին ու մառազմատիկ մտավարժանքներին ոչ ոք չի էլ նայում։ Անպայման […]

Գալուստ Սահակյանը հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում նոյեմբերի 26-ին հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Ասիլբեկ Ժեենբեկովի հետ: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Գալուստ Սահակյանը շնորհավորել է Ասիլբեկ Ժեենբեկովին Ղրղզստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա ղեկավարության ընթացքում Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունն առավել կամրապնդվի: […]

Համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻԿՕՄ Իրանի, ԻԿՕՄ Հայաստանի և ԻԿՕՄՕՍ/Հայաստանի միջև ստորագրվել է համագործակացության հուշագիր, որի դրույթները վերաբերում են երկու երկրներում մշակութային ժառանգության պահպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համատեղ գործունեությամբ կրթական, մշակութային նոր ծրագրերի, ցուցահանդեսների, սեմինարների, գիտաժողովների, հնագիտական համատեղ հետազոտությունների, գիտական հրատարակությունների և այլ աշխատանքների կազմակերպմանը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Համագործակցությունն առավել հիմնավորվել և նշանավորվել է «Էրեբունի» […]

Գործադիրը ձեռնպահ է մնում

ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հարցում, քանի որ այն ուղղված է Ազգային ժողովի գործունեության կարգի սահմանմանը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող իրավակարգավորման պայմաններում պատգամավորը մեկ ամսվա ընթացքում կառավարությանը կարող […]

Նախարարը առաջարկեց

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և հեղինակներին առաջարկել ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, օրինագծով առաջարկվող փոփոխություններով հիմնականում կրկնակի չափով առաջարկվում է կրճատել առավել հաճախ հանդիպող և […]

Վթարված ռուսական ուղղաթիռի զոհերի մեջ հայ կա․ նոր մանրամասներ /վիդեո/

Այսօր ՌԴ Կրասնոյարսկի շրջանում ուղղաթիռ է կործանվել, ինչի արդյունքում զոհերի թիվն արդեն հասել է 15-ի։ Ինչպես պարզվել է, զոհերի թվում նաեւ ազգությամբ հայ կա՝ ուղղաթիռի երկրորդ օդաչու Լեւոն Թանանյանը, հայտնում է LifeNews-ը։ Ինչպես ավելի վաղ  հայտնի էր դարձել, ուղղաթիռը տեղափոխում էր «Վանկոր-Նավթ» ընկերության աշխատակիցներին։ Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռի կործանման պատճառ է դարձել դրա անսարքությունը։

Վարչապետը շնորհավորեց Գագիկ Խաչատրյանին

Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՀՀ նախագահի խորհրդական Արամ Ղարիբյանի ծննդյան օրվա շնորհավորանքներով: Վարչապետը Գագիկ Խաչատրյանին և Արամ Ղարիբյանին առողջություն և երկար տարիների կյանք մաղթեց՝ անցնելով կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերի նախագծերի քննարկմանը: Ի դեպ, այսօր կառավարության շենքում հսկողությունն ուժեղացված է:Շենքը  հսկող անվտանգության աշխատակիցները շենքիում զինված են շրջում:

Արա Աբրահամյանը՝ «Ազգային միասնության» նախագահ

Նոյեմբերի 24–ին Երևանում կայացավ «Ազգային միասնություն» շարժման նախաձեռնող խմբի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ մարզերից։ Շարժման նպատակն է Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով համապատասխան գործունեության իրականացումը, Հայաստան-Սփյուռք տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդումը, Արցախի տնտեսական անվտանգությանը միտված ծրագրերի իրագործումը և տարբեր երկրներում ներկայացված հայ գաղթօջախների միջև հարաբերությունների զարգացումը։ Շարժման նիստում ծրագրային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված