ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լեռնահովիտ-Գեղհովիտ, Մադինա-Լեռնահովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Մարտունի-Սևան ավտոճանապարհները:
Գորիս-Սիսիան, Վայոց ձորի մարզի Սարավան գյուղից դեպի «Զանգեր» տանող ճանապարհահատվածը և Տիգրանաշենի ոլորաններին առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Շիրակի մարզի Ամասիա քաղաքներում ձյուն է տեղում: Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բուք է:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: