Ջերմություն է. Արթուր Աբրահամը անկեղծացավ
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն օրերս տոնած հերթական հաղթանակից հետո բարի ավանդույթի համաձայն կրկին եկել է Հայաստան:
Henaran.am-ը արդեն տեղեկացրել էր, որ անցած տարում Արթուր Աբրահամը վերջապես գտել է իր երկրորդ կեսին և ամուսնացել:
Այս տարի աշխարհի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ամանորը դիմավորեց սիրելի կնոջ` Մերիի և ընտանիքի անդամների հետ միասին Հայաստանում:
«Երկար տարիներ ընտանիքիցս հեռու եմ դիմավորել, այս տարի շատ ուրախ եմ, որ այսպես դասավորվեց և ընտանիքիս, կնոջս կողքին եմ»,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Աբրահամը:
Աբրահամի համար Ամանորը ամենասիրված տոներից է . «Նոր տարին ջերմության տոն է, նորության տոն է, ամեն ինչ նոր է սկսվելու, լինելու, մի տեսակ առանձնահատուկ խորհուրդ կա»,-նշեց հայազգի չեմպիոնը:
«Սա այն բացառիկ տոներից է, որ առանց ջերմության չի անցնում: Միայն տներով գնալ-գալը, օրը 24 ժամ միմյանց շնորհավորելը, գրկելը, ուտել-խմելը, ուրախանալը, այս ամենը ջերմություն է: Անչափ կարևոր է, որ այս տարի նաև իմ նորաստեղծ ընտանիքը ունեմ: Այս Ամանորը չեմ մոռանա»,-եզրափակեց Արթուր Աբրահամը: