20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ում հայազգի թմրավաճառ է ձերբակալվել

Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է տեղի հայազգի 55-ամյա բնակիչ Մարտիկ Բաղոմյանն։ Նրա տնից առգրավվել է 5 կգ ափիոն, 1 կգ հերոին, 200 գրամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ, գրում է Los Angeles Times-ը։ Ոստիկանությունից նշել են, որ քննիչները խուզարկել են Մարտիկ Բաղոմյանի տունը, որտեղ նա ապրում էր կնոջ և երկու դեռահաս երեխաների հետ։ Առգրավված իրեղեն ապացույցների մեջ կան […]

Ընտրակեղծիքի փաստի առթիվ հարուցված քրգործը վարույթ է ընդունվել

ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: ՀԱԿ […]

Հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Նաիրի Հունանյան-2»-ը ձայնագրություն է ունեցել, որով դիմելու էր ժողովրդին. Հրապարակ

Նորք-Մարաշում վնասազերծված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իր համակարգչի մեջ արդեն իսկ ունեցել է հեղաշրջումից հետո հրապարակվելիք ելույթի ձայնագրությունը, որը պետք է հնչեր ռազմավարական-կառավարական կարեւորագույն կառույցների ուժային «գրավումից» հետո՝ Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով, որը պետք է ապահովեր նույն խմբի անդամ՝ արբանյակային թողարկիչ Արման Հայրապետյանը։ «Նաիրի Հունանյան-2»-ի ելույթի առանցքում նույնպես եղել է «արյունախում իշխանություններից» ազատվելու թեզը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վահեի ծնունդը ՔԿՀ-ում կնշեն. Մարգարիտան հուզվեց

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանը դարձավ 43 տարեկան: Երկու մանկահասակ դստրիկների հայրը ՔԿՀ-ում կհանդիպի ընտանիքին, սիրելի կնոջը՝ Մարգարիտային, որը ջերմ ու անվերապահ սիրով կապված է ամուսնուն՝ պատրաստ նվիրվել  նրան ու նրա դավանած գաղափարներին: «Ամեն տարի Վահեի ծննդյան նախօրեին նրա մայրը պատրաստում էր որդու սիրած կերակրատեսակը՝ պասուց դոլմա: […]

Հսկում են ուժեղացված ռեժիմով. Հայկական ժամանակ

Երեւանի պետական համալսարանում երեկ կայացել է Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը։ ԵՊՀ է ժամանել նաեւ Աերժ Սարգսյանը, որը նշված խորհրդի նախագահն է։ Այս անգամ Սերժ Սարգսյանի այցից առաջ համալսարանում ու հարակից տարածքում իրականացվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ։ Իհարկե, նման դեպքերում բուհի կենտրոնական մասնաշենքը միշտ է անմատչելի լինում, բայց եթե նախկինում շենք տանող աստիճանների մոտ էր «արգելապատնեշ» […]

Թուրքիայում 8 օրվա ընթացքում սպանվել է 168 քուրդ գրոհային

Թուրքիայի արևելյան շրջաններում շարունակվում են թուրք-քրդական բախուիմները: «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` վերջին 8 օրվա ընթացքում թուրք ուժայինների կողմից քուրդ զինյալների դեմ ուղղված գործողությունների ընթացքում սպանվել է 168 քուրդ գրոհային: Գործողություններն իրականացվել են Ջիզրե, Սիլոպի, Սուր, Դարգեչիթ, Նուսայբին շրջաններում և Բիթլիս քաղաքում: Ըստ աղբյուրի` Ջիզրեում սպանվել է 113, Սիլոպիում` 9, Սուրում` 23, Դարգեչիթում` 16, Նուսայբինում` 3 […]

Առանց տեղումների եղանակ

ՀՀ տարածքում դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում դեկտեմբերի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտուշը Շշի Մելոյին պատին է սեղմել. Ժողովուրդ

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի գործերը լավ չեն: Երևանի բնակիչ Արտուշ Մարտիրոսյանը դատական կարգով պատգամավորից պահանջում է 100 հազար դոլար և 94 միլիոն 523 հազար դրամ: Ավելին՝ այս դատական վեճի շրջանակներում Մելիք Մանուկյանի գույքի վրա արդեն իսկ արգելանք է դրվել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մանուկյանի շահերը ներկայացնող Հրանտ Գևորգյանի խոսքերով՝ հայցապահանջը անհիմն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված