20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի և 15-ամյա տղայի մահվան պատճառը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննություն է տարվում պարզելու պայմանագրային զինծառայողի և 15-ամյա անչափահասի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի հանգամանքները: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Նախնական տվյալներով՝ N զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Գալստյանի վարած «Մերսեդես-Բենց S500L» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ձորամուտ-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում դուրս է […]

Ժողովուրդը կորցրել է վստահությունը. քանդակագործ /վիդեո/

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է, որ անցնող տարին ծանր էր: Լրագրողների հետ զրույցում նա արձանագրեց, որ ժողովուրդը կորցրել է վստահությունը, ինչը համարվում է ամենածանր բանը, որ կարող էր լինել: Մանրամասները՝ տեսանյութում:

«Պատրա՞ստ էիք գալ Բաղրամյանում զոհվել… ». /վիդեո/

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ի պատասխան փետրվարյան հայտնի իրադարձությունների վերաբերյալ հարցին, հարց հնչեցրեց, թե որտեղ էր այդ ժամանակ հարց հնչեցնող լրագրողը: Պատգամավորը հիշեց մի դեպք, երբ նույն հարցը մի անգամ մեկ ուրիշն է իրեն տվել, ինչին ի պատասխան ինքը հարցրել է՝ պատրա՞ստ էր վերջինս մի երկու հոգով գալ Բաղրամյան փողոցում զոհվել: Մանրամասները՝ տեսանյութում:

Տղամարդը ընկել է 5-րդ հարկից եւ միայն թեթեւ կոտրվածք է ստացել /վիդեո/

Յարոսլավլում 39-ամյա տղամարդը ցած է ընկել 5-րդ հարկի պատուհանից։ Տղամարդը գնացել է ծանոթների տունեւ պատահաբար վայր է ընկել, սակայն թե ինչ հանգամանքներում, դեռեւս պարզ չէ։ Դիմացի շենքից նկարահանել են տղամարդու ընկնելը, կադրերում երեւում է, որ երկու կին փորձել են փրկել տղամարդուն, սակայն նա միեւնույնն է՝ ընկել է։ 5-րդ հարկից ընկնելով՝ տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել, […]

Թանկացումներ չկա՞ն. Շաբոյանը պարզաբանեց

«Մեր գերատեսչությունը գների կարգավորմամբ և գների վերահսկմամբ չի զբաղվում, այնուհանդերձ գնագոյացման խնդիրները գտնվում են մեր տեսադաշտում այնքանով, որքանով որ մեր տեսադաշտում են գտնվում այն շուկաները, որտեղ կան խոշոր ընկերությունները, գերիշխող դիրք զբաղեցնողները»,-այսօր՝ դեկտեմբերի 24-ին Կառավարության այս տարվա վերջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Շաբոյանը անդրադարձավ  Ամանորից […]

Սոմալիում արգելվել է Ամանորը նշելը

Սոմալիում պաշտոնապես արգելվել է ամանորը նշել եւ նմանատիպ միջոցառումներ անցկացնել։ Նման որոշում է կայացրել երկրի կառավարությունը։ Ինչպես պարզաբանել են կառավարությունից, նման որոշում է կայացվել, քանի որ այդ տոնակատարությունը որևէ կապ չունի իսլամի հետ, եւ այդ տոնը չպետք է նշվի։ Անգամ զբոսաշրջիկների համար մասսայական տոնակատարություններ չպետք է անցկացվեն։  

Նախագահը հրամանագիր է ստորագրել

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Արմենակ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով:

Բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

Քիչ առաջ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի […]

Մաքսային երկրների միջև քվոտավորման գաղափարախոսությունը չի զարգացվելու

Ներմուծումների մասով տարին առաջընթաց է ապրել: ՌԴ-ից ՀՀ ներկրված ապարանքների մասով դրական տեղաշարժ կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով ԵՏՄ-ի հետ ՀՀ համագործակցության մեկ տարվա գործունեության արդյունքներին: «Ժողովրդի տեսանկյունից եթե նայենք, ապա կարող ենք ասել, որ մարդիկ ավելի էժան գներով են հաջողում որոշ ապրանքներ ձեռք […]

Հենրիխ Մխիթարյանի անակնկալը /անակնկալը/

Գերմանական ֆուտբոլի առաջնության՝ Բունդեսլիգայի պաշտոնական կայքը տեսահոլովակ է հրապարակել, որում Գերմանիայի առաջնության աստղերը ֆուտբոլասերներին շնորհավորում են Սուրբ ծնունդի և Ամանորի կապակցությամբ իրենց մայրենի լեզուներով: Տեսահոլովակում նկարահանվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ֆուտբոլասերներին շնորհավորել է հայերենով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված