19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կարեն Անդրեասյանին շանտա՞ժ են արել

«Աննախադեպ իրավիճակ է: Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել»,- այսօր ԱԺ նիստում ասաց Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ներկայացնելով օմբուդսմենի թեկնածության առաջադրման մասին նախագիծը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ աննախադեպ իրավիճակ չկա, նախորդ մարդու իրավունքների պաշտպանն էլ է հրաժարական տվել: Նա հարցրեց՝ ինչո՞ւ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին չպետք է ներկայացնի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը:

Սա նույնն է թե Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուին առաջադրեր Կրթության եւ գիտության հանձնաժողովը: Նիկոլ Փաշինյանը հարցադրում հնչեցրեց, թե ինչու են բոլոր երեք պաշտպանները հրաժարական տվել.

«Ինչ-որ խոսակցություններ են գնում, որ հարկադրանքներ են կիրառվել, ստիպել են Մարդու իրավունքների պաշտպանին հրաժարական տալ, խոսակցություններ կան շանտաժի մասին:  Չպիտի՞ էս ինստիտուտների աշխատանքը վերջապես հասկանանք, էս ի՞նչ ա կատարվում: Եթե այս լուրերը պարզվի իրականությանը համապատասխանում են՝ քրեական հանցակազմ չկա՞: Ի վերջո, օմբուդսմենի ինստիտուտը անկախ է, ի՞նչ է նշանակում ստիպել նրան ինչ-որ բեմի հետեւում հրաժարական տալ: Ստացվում է էնպես, որ մեր երկրում միշտ պախանը պետք է ասի»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ