12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լիլուն կզարմացնի

Երգչուհի Լիլուն արդեն երկար տարիներ չի կարողանում իրականացնել իր ամենացանկալի երազանքն` Ամանորը դիմավորել տանը, հարազատ մարդկանց շրջապատում: Այս մասին պատմեց երգչուհին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Լիլուն սիրում է իր աշխատանքը, որի պահանջներից մեկը Ամանորը երգով զարդարելն է: Հետևաբար տոնական օրերը երգչուհու համար դառնում են գերծանրաբեռնված աշխատանքային օրեր: «Ամանորը իմ սիրելի տոներից մեկն է, ցանկանում եմ տանը մտերմիկ […]

Ավետ Բարսեղյանը կորցրել է….

Հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը կարոտով և սիրով է հիշում` իր մանկության տարիների Ամանորյա տոները: Իր հիշողություններով նա կիսվեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: «Հավաքվում էինք, ամբողջ մուտքով միասնաբար, ամբողջ գիշեր` տնից –տուն էինք գնում : Բաժակները բարձրացրած` Լիության տարի էինք մաղթում, որից հետո փոքր ու մեծ դուրս էինք գալիս ձյան մեջ թավալ գալու…»: Նա ցավում է, որ […]

Նա ձերբակալվեց տոնածառը պաշտպանելու համար. Ազատության հրապարակում պայքարում են

Երևանում գտնվող Սարյանի արձանի հարակից տարածքից «Նոր Հայաստանը» շարժումն այսօր տոնածառերի երթ է կազմակերպել դեպի Ազատության հրապարակ: Բողոքի երթը կազմակերպիչներն անվանել են «Տոնածառների երթ՝ ընդդեմ դեկտեմբերի 31-ի գիշերը ոստիկանական բռնությունների»: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը ոստիկանությունը թույլ չէր տվել տոնածառ բերել Ազատության հրապարակ, ինչին հաջորդել էր ոստիկանների հետ հրմշտոցը և արդյունքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով […]

ՀՀԿ պատգամավորը՝ «օրենքով գողերի» այցի մասին/վիդեո/

Տարվա սկզբին մամուլում գրվեց, որ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը մի քանի այլ «օրենքով գողերի» հետ եկել էր Հայաստան և հանգստացել Ծաղկաձորում: Նրան դիմավորել էին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես նաև «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանը: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ այդ այցի մասին […]

Թուրքիայում Ռուսաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել ԻՊ-ի անդամ լինելու մեղադրանքով

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում նախօրեին տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ հայտնաբերելու նպատակով տարբեր քաղաքներում հատուկ գործողություններ են սկսել։ Մոտ 10 հոգի արդեն ձերբակալվել է, որոնցից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, գրում է lifenews.ru-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։ Նրանց բնակարաններից հայտնաբերվել է «ԻՊ» ահաբեկչական կազմակերպությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր և անձնական գործեր: Նշվում […]

32 օր հացադուլից հետո Զիմնը պատրաստ է

Հունվարի 11-ից հացադուլի մեջ գտնվող «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը (Զիմն) երեկ դադարեցրել է հացադուլը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  տեղեկացրեց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Հիշեցնենք, որ Հարություն Սարիբեկյանը կալանավորվել է Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբին զենք վաճառելու մեղադրանքով: Ազատամարտիկը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա պնդում է, […]

Սպիտակ տունը պետք է պատասխանի Արցախի վերաբերյալ տասը հիմնական հարցերի

  Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունից: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի և Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիևին ավելի սաստկացնելու իր հարձակումները: […]

Նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են նախագահականից: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել […]

Կինը երկու երեխաներին իբրեւ ստրուկ է պահել

Նյու Յորքի բնակչուհի Սուկ Յոնգը Հյուսիսային Կորեայից երկու երեխաների իր տանը ստրուկի տեղ է պահել, նրանց ստիպել է աշխատել իր տանը, ինչպես նաեւ դրսում։ Կինը խլել է երեխաներին իրենց մորից 2010 թվականին, խլել է նրանց փաստաթղթերն ու ստիպել իրեն ծառայել։ Կինը ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի