20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցյալի դասերը․ ինչ է խորհրդանշում այս կարպետը /ֆոտո/

Գերմանացիները չեն մոռացել, թե ինչով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Դրա համար էլ Գերմանիայի Պաշտպանության նախարարության առաջին հարկի միջանցքում այսպիսի հսկայական կարպետ է գցված, որի իմաստը հասկանում ես միայն երկրորդ հարկից նայելիս։ Իրականում այնտեղ պատկերված է 1945 թ.–ի մայիսի լուսանկարված Բեռլինի ավերակները` թռչնի թռիչքի բարձրությունից։ Անցյալի դասերը ապարդյուն չեն անցնում։ «Քչերը գիտեն, շատերը չգիտեն» Ֆեյսբուքյան էջից

Հակառակորդը կիրառել է 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից հրանոթ. ԼՂՀ ՊՆ

Դեկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել զինված բախումներ, որոնց ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից, ՀՀՆ-9, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 8000 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը […]

ՍԴՀԿ-ն կմասնակցի՞ 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին

Henaran.am-ը ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանից փորձեց պարզել, թե ՍԴՀԿ-ն՝ որպես արտախորհրդարանական ուժ, պատրաստվո՞ւմ է 2017 թ-ին մասնակցել խորհրդարանական ընտրություններին և ի՞նչ գաղափարախոսությամբ են մասնակցելու. «Մեր գաղափարախոսությունը 2017 թ-ին ևս չի փոխվի, ինչպես և չի փոխվել 128 տարիների ընթացքում: Իհրակե, պատրաստվում ենք  մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Թե ինչպիսի ձևով կամ բովանդակությամբ, այս պահին այդ մասին խոսելն ավելորդ […]

Ամենամեծ ձեռքբերումը

«Ամենամեծ ձեռքբերումը պատերազմի չվերսկսումն է: Իհարկե, մենք այսօր գտնվում ենք ո´չ պատերազմ, ո´չ խաղաղություն վիճակում, և մեր տղաները զոհվում են սահմանին, բայց պատերազմի չվերսկսումը և սահմանների ամրությունը միակ և ամենամեծ ձեռքբերումն է»: Ամփոփելով անցնող տարին և խոսելով հիմնական ձեռքբերումներից` Henaran.am-ի հարցին այսպես պատասխանեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Խոսելով անցնող տարվա բացթողումներից. «Բացթողումների մասին կարող ենք խոսել […]

Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը պարզում է Հայաստանի քաղաքացիների կյանք խլած ավտովթարի մանրամասները

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ՝ ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կյանք խլած ավտովթարի մանրամասները պարզելու համար: Այդ մասին գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նորություններ ի հայտ գալու դեպքում կտեղեկացնենք»,-նշել է Բալայանը: Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Դոնի Ռոստովի մերձակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մահացել […]

Քահանան հաղթեց Голос նախագծում /վիդեո/

Նախօրեին տեղի ունեցավ ռուսական Голос-4 նախագծի եզրափակիչը։ Եզրափակիչ փուլ էին դուրս եկել յուրաքանչյուր մարզչի մեկ մասնակից։ Պոլինա Գագարինայի թիմից եզրափակչում էր Օլգա Զադոնսկայան, Բաստայի թիմից՝ Էրա Կաննը, Գրիգորի Լեպսի թիմից՝ Հայր Ֆոտին եւ Ալեքսանդր Գրադսկու թիմից՝ Միխայիլ Օզերովը։ Մասնակիցներից առաջինը եզրափակչից դուրս մնաց Էրա Կանը, հետո՝ Օլգա Զադոնսկայան։ Վերջին երկու մասնակցից հաղթող ճանաչվեց Լեպսի մասնակից, […]

11 ամսում կանխարգելիչ ստուգում է անցել 200 հազար մարդ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ կայացավ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի կառավարման խորհրդի 2015 թվականին ամփոփիչ նիստը: Համաձայն օրակարգի, կառավարման խորհուրդը քննարկեց և ընդունեց ի գիտություն 2015 թվականի կատարողականը, հաստատեց հարջորդ տարի նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև 2016 թվականի գնումների պլանը: Խորհուրդը հանգամանալից անդրադարձավ […]

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ

Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել «Россия 24»-ին /վիդեո/

ՕԵԿ նախագահ, «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախաձեռնող Արթուր Բաղդասարյանը  հարցազրույց է տվել ռուսական «Россия 24» հեռուստաընկերությանը։ Հարցազրույցում է խոսել է հայ-ռուսական հարաբերություններից, Հայաստանի ներքին գործընթացներից, տարածաշրջանային խնդիրներից եւ այն։ Մանրամասները՝ տեսանյութում։

Նոր օրենք դոլարի մասին․ Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ում հրաժարվել դոլարից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա օրինագիծ է մտցրել, որով առաջարկվում է հրաժարվել դոլարից ԱՊՀ տարածքում եւ ընդհանուր ֆինանսական շուկա ստեղծել, որը կմիավորի այս երկրներին։ Նշվում է, որ ընդհանուր շուկան հնարավորություն կտա արագ կերպով զարգացնել ազգային փոխարժեքը։ Արդյունքում ԱՊՀ-ի ներսում առեւտրա-տնտեսական համագործակցության երկարաժամկետ հնարավորություններ կստեղծվեն։ Քանի որ այսօր դոլարն ու եվրոն ԱՊՀ տարածքում լայն շրջանառության մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված