20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Գյումրին` սարսափի մեջ. որն է լուծումը /վիդեո/

«Մի դեպքով պայմանավորված ասել, որ ռուսական ռազմաբազան պատուհաս է դարձել, այդպես չէ, բայց նմանատիպ դեպքերն ավելորդ լարվածության առիթ են դարձել: Բոլորը խառնվել են իրար` էլի ռուս զինծառայողը դռներ է թակել»,- անդրադառնալով Գյումրիում արձանագրված միջադեպին` նկատեց ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ դատախազը արդեն  փաստել  է, որ  ռուս զինծառայողը շենքն է շփոթել. «Բայց, ամեն դեպքում, փաստը մնում է փաստ, որ վախ կա, և նմանատիպ դեպքերի ժամանակ մարդիկ սթրես են ապրում: Այս դեպքից հետո պետք է հետևություն արվի թե՛ ռուսական ռազմաբազայի, թե՛ մեր կողմից»:

Այսինքն՝ անվստահություն կա՞ ռուսական ռազմաբազայի նկատմամբ. «Դե, դուք էլ լավ գիտեք այդ հարցի պատասխանը, որ կա կոնկրետ խնդիր, ալկոհոլի ազդեցությամբ ռուս զինծառայողը միանգամից վախի մթնոլորտ, տրամադրություն է առաջացնում: Այդ առումով խնդիր ունենք»:

Անդրադառնալով հարցին, թե Ավետիսյանների դեպքից հետո խոսվում է, որ պետք է ռուսական ռազմաբազան հանվի գյումրեցի պատգամավորը պատասխանեց, որ չի կարծում, թե դա  ճիշտ լուծում է:

Մանրամասները՝ տեսանյութում

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ