Անցողիկը՝ 3 տոկոս
Նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկների փաթեթ կներկայացնի՝ առաջարկելով խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը սահմանել 3 տոկոս գործող 5-ի փոխարեն:
Պատգամավորը հիմնավորում է՝ քանի որ նոր Սահմանադրությամբ պատգամավորների 131 թիվը նվազել է 101-ի: Նույն սկզբունքը եթե Բագրատյանի առաջարկներն ընդունվեն կգործի նաև դաշինքների դեպքում:
Մեկ այլ առաջարկով դրսում քվեարկելու իրավունք կունենան այն քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացի են և քվեարկությունից մեկ տարի առաջ 6 ամիս ապրել են ՀՀում: Սա ըստ Բագրատյանի՝ լավ հնարավորություն է մաքրելու դրսում կազմակերպվող քվեարկությունը, քանի որ Բագրատյանի խոսքով՝ այս քվեարկությունը կեղծ է: