Ժյուրին հիացած էր․ հայ մասնակցի տպավորիչ ելույթը ռուսական Голос-ում /վիդեո/
Ռուսական «Голос» նախագծում շարունակվում է նոկաուտներ փուլը: Նախօրեին մարզիչ Գրիգորի Լեպսի թիմից բեմ դուրս եկավ հայազգի մասնակից Արմեն Ավջանը։ Արմենը հիասքանչ կատարեց Վալերի Մելաձեի «Не тревожь мне душу, скрипка» երգը: Ժյուրիի անդամները եւս շատ տպավորված էին եւ գովեստի բազմաթիվ խոսքեր հնչեցին նրա հասցեին։ Արմենն անցավ քառորդ եզրափակիչ փուլ։