«Թող մեկ րոպեով մտնեն մեր դրության մեջ». Ավետիսյանների դուստրը վրդովված է

Արդեն հայտնել էինք, որ այսօր Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղի է ունեցել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժանաբար սպանության գործով առաջին դատավարությունը: Դատավարությանը մասնակցում էին գործով միակ կասկածյալ, ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, Ավետիսյանների իրավահաջորդները, վերջիններիս փաստաբանները, հանրային պաշտպաններ և գործով հետաքրքրված այլ անձինք: Դատավարությունն անցնում էր բավական լարված մթնոլորտում: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները և փաստաբաններն […]