02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե մարդիկ ունեն հուշեր այդ շենքի հետ կապված, ուրեմն դա հուշարձան է.ճարտարապետ

«Եթե մարդիկ ունեն հուշեր այդ շենքի հետ կապված, ուրեմն դա հուշարձան է»,-այսօր՝ հունվարի 21-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ճարտարապետ Արսեն Կարապետյանը: «Մեր այսօրվա քաղաքաշինությունը չի համապատասխանում արդի հասարակության, արդի պետության պահանջներին, և բնորոշ է ավելի շատ միապետական համակարգին»,- պարզաբանեց ճարտարապետը: Նրա խոսքերով՝ ժամանակակից երկրներում պահպանել-չպահպանել բանավեճը վաղուց վերջացել է: Նա համարում է, որ քաղաքաշինությունը պետք […]

Թուրքիայում խոզագրիպից 27 հոգի է մահացել

Թուրքիայում արագ տարածվում է H1N1 գրիպը՝ խոզի գրիպը։ Դրա հետեւանքով այստեղ արդեն 27 մարդ է մահացել: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն: Նա նաեւ հայտնել է, որ Թուրքիայում 3 հոգի էլ մահացել է H2N3 գրիպի տեսակից:

«Ոչինչ, թող մեր պորտֆելները վերցնեն». ՀՀԿ պատգամավոր

«ՀՀԿ-ն միշտ էլ դռները բաց է պահել բոլոր նրանց առջև, ովքեր ցանկացել են հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծել: Այսօր ՀՅԴ-ն, վաղը եթե մեկ ուրիշը կկամեն`որևէ խնդիր չեմ տեսնում»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ և ՀՅԴ հնարավոր կոալիցիային հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Մինասյանի խոսքով՝ տնտեսական խնդիրներ լուծելու համար, անկախ քաղաքական նկրտումներից, բոլորս […]

Գազի սակագնի փոփոխման վերաբերյալ «Գազպրոմ»-ը մանրամասներ չի հայտնում

Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն գազի գնի հարցով, որից հետո կառավարությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը գազի գինը սահմանին վերանայելու հարցով: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը: Սարդարյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, թե որքանով կարող է նվազել գազի գինը: Հիշեցնենք, գազի գնի և վերաբերյալ խոսակցությունները […]

Խաչատուրովը մեկնել է Բելգիայի Թագավորություն

Հունվարի 21-ին Բրյուսել է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը: Բելգիայի Թագավորություն այցի նպատակն է մասնակցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի նիստին, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Նիստի ժամանակ քննարկվելու են Աֆղանստանում տիրող քաղաքական և օպերատիվ իրավիճակը, անվտանգության ամրապնդման ուղղությամբ 2016թ. կոալիացիայի նպատակները, […]

Կողմ ենք ԵՄ-ի հետ համագործակցության շարունակական զարգացմանը. Վահե Էնֆիաջյան

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի ժամանակ հայաստանյան պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանը հանդես է եղել հետյալ ելույթով. «Հարգարժա՛ն նախագահություն, հարգելի՛ ներկաներ 1991 թվականի անկախացումից հետո Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ եղավ անկախ տնտեսություն կառուցելու գործին: Գաղտնիք չէ, որ տնտեսական առավել բարձր և դինամիկ ցուցանիշներ արձանագրելու համար անհրաժեշտ են օբյեկտիվ պայմաններ: Անկասկած, Հայաստանի Հանրապետությունն ավելի մեծ տնտեսական ցուցանիշներ […]

Գիտնականները Արեգակնային համակարգում նոր մոլորակ են հայտնաբերել /վիդեո/

Կալիֆորնիայի համալսարանի աստղագետները ապացույցներ են ստացել, որ Արեգակնային համակարգում եւս մեկ մոլորակ կա։ Գիտնականներ Մայքլ Բրաունն ու Կոնստանտին Բատիգինը հայտարարել են, որ «իներորդ մոլորակը» Երկիր մոլորակից 20 անգամ ավելի հեռու է, քան Նեպտունը եւ Երկրի մոլորակից 10 անգամ մեծ է։ Աստղադիտակով դեռեւս մոլորակը ոչ ոք չի տեսել, այն այնպիսի դիրքում է, որ առայժմ տեսնել հնարավոր […]

«Ռուբլու տատանումները բացասաբար են անդրադառնում ՀՀ տնտեսության վրա»

Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Հայաստանի համար դրական ազդեցություն է ունենում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Դարեր շարունակ Իրանը հավասարակշռված քաղաքականություն վարող երկիր է եղել, իր պատմական անցյալում չեմ նկատել, որ մեր պետությանը վնասներ պատճառած լինի: Այսօրվա դրությամբ էլ Իրանն իր հավասարակշռված քաղաքականության մեջ նայում է […]

Ի՞նչ վիճակում է Գևորգ Սաֆարյանը

«Գևորգ Սաֆարյանը այլևս հացադուլի մեջ չէ»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Ավետիսյանը նշեց, որ երեկ երեկոյան ՔԿՀ-ում է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը տեղեկացրել է, որ Գևորգի վիճակը այս պահին բավարար է: «Գևորգը դեռ «07» խցում է մի խցակցի հետ: Հայկ Կյուրեղյանի հետ նույն խցում եղել են, […]

Վաշինգտոնում քննարկվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունվարի 20-ին քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր Վաշինգտոնում հիանալի քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- գրել է Ուորլիքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված