26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մաֆիան ու բենզինի ոդիսականը

Այսօր գնացել էի տուն՝ Դովեղ, Նոյեմբերյան: Սահմանը անցա և Սադախլո չհասած՝ հենց սահմանի մոտ, առաջին իսկ բենզալցակայանից իմ մեքենան լիցքավորեցի 95 լիտր բենզին, բակս դատարկ էր: Հատուկ անցա սահմանը, որ և՛ բենզին լցնեմ և նաև ցույց տամ, թե ինչպես է վառելիքի հայկական մաֆիան կեղեքում հայ ժողովրդին:

Բենզինի մեկ լիտրը արժե 1.25 լարի, այսինքն՝ գրեթե 250 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 1.05, այսինքն՝ 205 դրամ: Հենց սահմանի մեր կողմում բենզինը արժե 390, իսկ դիզվառելիքը՝ 380: Նոյեմբերյանցի հայ հողագործը ստիպված է վճարել 380 դրամ վար ու ցանքի համար, Դեբեդի մյուս ափի վրացի հողագործը՝ 205 դրամ: Բենզինի հայկական մաֆիան կեղեքում է հայ ժողովրդին: Ասե՛ք, ի՞նչ անենք: Գրում է լրագրող Թաթուլ Հակոբյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ