25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ պետի նոր թեկնածուն. ՀԺ

««Հժ» թղթակցին հայտնի է դարձել, որ երեկ ուշ երեկոյան Բադրամյան 26-ում նախատեսված էր Սերժ Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը։ Օրակարգում, բնականաբար, ՀՀԿ-ՀՅԴ բանակցություններն էին։ Մենք արդեն տեղեկացրել ենք, թե դաշնակցությանը որ նախարարություններն են տրվելու տեղեկություններ կային նաև ՀՅԴ-ին 2 մարզ հանձնելու մասին։ Երեկ հայտնի դարձավ, որ բացի Արմավիրի մարզից, քննարկվում է Շիրակի […]

Թուրքիան փակել է Հունաստանի հետ ցամաքային սահմանը

Նախօրեին Թուրքիայում որոշում են կայացրել անժամկետ փակել Հունաստանի հետ ունեցած 2 ցամաքային անցակետերը: Ինչպես տեղեկացրել է թուրքական «Vatan»-ը, Իսփալա և Փազարքուլե անցակետերը փակվել են բոլոր տեսակի մուտք ու ելքերի համար: Ինչպես հայտնի է դարձել, անցակետերը փակվել են հունական կողմում գյուղացիների կողմից անցկացված բողոքի ակցիաների պատտճառով,որոնք, իրենց ակցիաների շրջանակում տրակտորներով փակում են ճանապարհները:

Վերջին հրաժեշտը Հրաչիկ Սիմոնյանին /վիդեո/

Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր վերջին հրաժեշտն են տվել 88 տարեկանում մահացած ականավոր պատմաբան,  ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Սիմոնյանին: Բացի գիտական գործունեությունից ակադեմիկոս Սիմոնյանը մասնակցել է նաեվ արցախյան շարժմանը:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 1-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, փակվել է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

«Ո՛չ ապօրինի ավտոկայանատեղերին»

Հունվարի 30-ից Վանաձորի տարբեր հատվածներում տեղեկատվական թերթիկներ բաժանող «Ո՛չ ապօրինի ավտոկայանատեղերին» նախաձեռնության անդամները փետրվարի 1-ին հավաքվել էին Վանաձորի քաղաքապետարանի դիմաց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը՝ կապված  քաղաքի ավտոկայանատեղերում գանձվող գումարների հետ: Վանաձորի ավագանու անդամներին ուղղված դիմումում երիտասարդները պահանջում են հրավիրել ավագանու արտահերթ նիստ եւ չեղարկել ավագանու 2015թ.-ի դեկտեմբերի 23-ի այն որոշումը, համաձայն որի՝ 2016թ.-ի տեղական տուրքերի եւ […]

Ես խնդրեցի Աստծուն. Սասուն Պասկևիչյան

Ես խնդրեցի Աստծուն պատժել իմ թշնամուն, և Աստված ինձ ասաց. «Ոչ: Նա դատապարտված է դառնալու քո ամենալավ ընկերը»: Ես խնդրեցի Աստծուն նվիրել ինձ համբերություն, և Աստված ինձ ասաց. «Ոչ: Համբերությունը փորձությունների արդյունք է: Այն չեն նվիրում, դրան պետք է սովորել»: Ես խնդրեցի Աստծուն վերցնել իմ հպարտությունը, և Աստված ինձ ասաց. «Ոչ: Հպարտությունը չեն վերցնում: Դրանից […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ հունվարի 31-ին Դամասկոսի Սաիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի պատճառով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ քաղաքացիներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի