15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սովորական գրիպ է․ Արմեն Ջիգարխանյանն արդեն կազդուրվում է

Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է հիվանդանոցում, նրա մոտ սրտի խնդիրներ են ի հայտ եկել։ Սակայն նրա քաղաքացիական կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկը, հայտնել է լրագրողներին, որ սիրված դերասանը սրտի հետ կապված խնդիր չունի, նրա մոտ պարզապես գրիպ է եղել։ «Թատրոնում գրիպի համաճարակ է։ Արմեն Բորիսովիչը ի վերջո վարակվեց, նրա ջերմությունը […]

Մինսկում անցկացվել է անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստը

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ս.թ.-ի փետրվարի 5-ին Մինսկում տեղի է ունեցել անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի 18-րդ նիստը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Բելոռուսի Հանրապետության ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Նիկոլայ Մելչենկոյի ղեկավարությամբ: Նիստին մասնակցել են Բելոռուսի, Հայաստանի, Ռուսաստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի, Ղազախստանի պատվիրակությունները, Միգրացիայի միջազգային կազմակերպության ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության […]

Սարսափելի կադրեր` ինչպես են ոստիկանները ջարդում փախստականներին /վիդեո/

Հարյուրավոր փախստականներ փորձել են Հունաստանից Մակեդոնիա անցնել՝ չնայած ցրտին, անձրեւին եւ սովին: Նրանք  հանդիպել են ոստիկանական սարսափելի խոշտանգումների:  Նրանցից շատերը նախորդ գիշեր անց են կացրել բայց երկնքի տակ՝ ցրտին ու անձրեւին։ Մանրամասները՝ տեսանյութում

Ավարտվեց ՄԻՊ թեկնածուների քվեարկությունը

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվեց ՄԻՊ թեկնածուների քվեարկությունը: Այսպիսով՝ ԱԺ լիագումար նիստում քվեարկության կդրվի միայն Արման Թաթոյանի թեկնածությունը: Ստորև ներկայացնում ենք քվեարկության արդյունքները. Զարուհի Փոստանջյան- հինգ կողմ, վեց դեմ, Նարեկ Ալոյան-երկու կողմ, Արման Թաթոյան- յոթ կողմ, չորս դեմ: Հիշեցնենք,  ՄԻՊ-ի թեկնածությունը հաստատվում է, եթե քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին կողմ է քվեարկում տվյալ թեկնածուին:

Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ մեր դիրքորոշումը հստակ է․ Բորդյուժա

Այսօր Աստանա-Երևան-Մոսկվա տեսակամուրջ է տեղի ունեցել, որի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց լրագրողների հարցերին։ Հայ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու ` ՀԱՊԿ-ը հայտարարություններ չի անում՝ կապված Ադրբեջանի գործողությունների հետ ընդդեմ Հայաստանի, ասաց, որ հայտարարություններ արվում են ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակով։ «Երբ հայկական լրատվական դաշտի առանձին ներկայացուցիչներ […]

Սա միակ օպտիմալ ճանապարհն է /վիդեո/

Պետք է արդյո՞ք դասավանդել հայոց եկեղեցու պատմություն 2-ից 4-րդ դասարաններում: Թեմայի շուրջ այսօր կարծիքներ են հայտնել կրթության ոլորտի մի խումբ փորձագետներ: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն  Անահիտ Բախշյանն առաջարկել է առարկայի դասավանդումը սկսել անգամ առաջին դասարանից: Փորձագետի համոզմամբ`, այն դպրոցներում, որտեղ առարկան ներդրվել է  արդեն մթնոլորտի շեշտակի փոփոխություն  է գրանցվել. «Մեղադրել քրիստոնեական կրթություն տվող այս առարկային, պարզունակ […]

ԼՂ ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ հավակնություններն անհիմն են

Փետրվարի 11-ին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին: Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին հղում կատարելու առնչությամբ դեսպան Կիրակոսյանը նշեց, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները հավասար նշանակություն ունեն, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]

Եվրոպական դատարանում Դուք եղել եք իշխանության ապօրինի փաստաբանը. Փոստանջյանը` Թաթոյանին

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումների քննարկման գործընթացը: Օգտվելով հարցի իրավունքից՝ Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Արման Թաթոյանին, արդյո՞ք Թաթոյանին մտահոգել է այն հարցը, որ մեր երկրում «քաղաքական հայացքների համար մարդիկ հալածվում են»: Արման Թաթոյանն արձագանքեց. «Անշուշտ, ինձ հետաքրքրում է ցանկացած բան, որ կատարվում է մեր երկրում: Բայց […]

Բացվել է Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 12-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:

Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում. Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն զգուշացրել է, որ Սիրիայի սահմանին Ռուսաստանի և ՆԱՏՕ -ի պատերազմ կարող է սկսվել: Թուրքական «Ahaber.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պաշտոնական այցով Հոլանդիայում գտնվող Դավութօղլուն հարցազրույց է տվել տեղական NOS հեռուստաընկերությանը, գրում է Ermenihaber.am-ը: Հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը, հիշեցնելով Վրաստանում և Ուկրաինայում ռուսական զինուժի միջամտությունների մասին, մասնավորապես ասել է. «Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի