22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւմ տանիքի տակ կպատսպարվի

ՀՀ կառավարությունում դեռեւս անտեղյակ են, որ վերջին շրջանում որոշ նախարարություններ տարանջատվել, այսպես ասած «բաժանվել» են:

Այսպես` ՀՀ կառավարության վաղվա օրակարգում կան տեղադրված նախագծեր եւ հավելվածներ, որոնք կազմվել են դեռեւս նախորդ պաշտոնաթող նախարարների ժամանակահատվածում, սակայն նրանց փոխարեն նույն նախագծերը նախորդների անուններով կներկայացնեն հաստատման ներկայիս` ՀՅԴ-ական նախարարները, օրինակ`ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը:

Սակայն ամենազավեշտալին այն է, որ մինչ օրս դեռ չի հստակեցված թե, օրինակ Միգրացիոն պետական ծառայությունը, որ նախարարության ենթակայության տակ է գործելու Տարածքային կառավարման, թե Արտակարգ իրավիճակների:

Մեծ հաշվով միգրացիոն հոսքերն կարող են իրենց հերթին արտակարգ իրավիճակներ առաջացնեն յուրաքանչյուր երկրի , այդ թվում ՀՀ-ի համար, իսկ տարածքային կառավարման առումով նույն միգրանտներին պետք է տեղավորել եւ տեղաբաշխել ինչ –որ «անմարդաբնակ»  տարածքներում:

Իսկ, թե  վերջապես գործադիրը ինչ որոշում կկայացնի Միգրացիոն պետական ծառայության նոր տանիքի առումով դա գիտեն միայն Կառավարության պատերից ներս:

naxarauryan kayq

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ