16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդը` Աստծո պատկեր

Աստված մարդուն արարեց անարգ նյութից՝ երկրի կավից, և նրան պատվեց՝ տալով Իր պատկերն ու նմանությունը, բայց ի՞նչ ասել է Աստծո «պատկեր և նմանությունե: Եկեղեցու վարդապետներն ասում են, որ Աստված հոգի է, ուրեմն այս պատկերն ու նմանությունը հոգևոր իմաստով պետք է հասկանալ: Նրանք, մեկնելով Սուրբ Երրորդության անհաս միությունը, ասում են. «Նայի՛ր ինքդ քեզ, քանզի քո մեջ […]

Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին

Փետրվարի 12-ին մեկնարկեցին Մյունխենի անվտանգության 52-րդ համաժողովի աշխատանքները, որին ներկա են երեք տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ, շուրջ յոթանասուն պետությունների արտգործնախարարներ։ Համաժողովին մասնակցում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովի շրջանակներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ընդդիմությունն էլ է բանակցում /վիդեո/

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի բանակցությունները՝ մարտի 1-ին համատեղ հանրահավաք անցկացնելու շուրջ դեռ շարունակվում են: Փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրված հավաք-ասուլիսին  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը ընդգծեց, որ եկող շաբաթ ամեն բան պարզ կդառնա: «Բանակցությունները շարունակվում են, դրական ընթացքում են, կողմերն արտահայտել են իրենց փոխադարձ դիրքորոշումները մարտի […]

Մենք պարտավոր ենք. Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը /վիդեո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Նախագահի նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ Հարգելի՛ գործընկերներ, Դեկտեմբերի 6-ից հետո մենք ամենատարբեր ձևաչափերով բազմիցս խոսել ենք Սահմանադրական բարեփոխումները կյանքի […]

Անսպասելի ու … չսիրված

Հարցն այն է, որ մենք միշտ ուզում ենք երիտասարդ մնալ. գոնե ես չեմ ճանաչում մարդու, ով ցանկանար ծերանալ։ Իսկ Դու՞ք։ Գեղեցիկ ծերանալ, գուցե, բայց ոչ՝ «պարզապես» ծերանալ։ Մարդ սիրում է, ստեղծագործում կամ ընտանիք է կազմում, որ կանխի ծերությունը։ Չէ՞ որ երեխաներով կամ թոռներով մենք նաև դառնում ենք անմահ։ Արվեստագետի երեխան էլ իր Ստեղծագործությունն է։ Մենք […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հորդանանի արտգործնախարարին

Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտգործնախարար Նասեր Ջուդեի հետ: Հանդիպմանն անդրադարձ արվեց 2014թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանան այցելության ընթացքում Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ ՀՀ Նախագահի այցելության ընթացքում ստորագրված համաձայնագրերը լավ […]

Զորավար Անդրանիկին նվիրված ցուցահանդես՝ Հայաստանի ազգային պատկերասրահում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ միասին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Երևանի քաղաքապետարանի, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի, ինչպես նաև Աշխարհի հայ նկարիչների միության կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված 130 ստեղծագործություններից ընտրվել և այցելուներին է […]

«Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեին հրավիրել են կոմիտե

Խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի մրցույթին ընդառաջ, գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցմանն առնչվող հարցերի վերաբերյալ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի  նախագահ Արամ Հարությունյանը խորհրդակցության է հրավիրել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: Կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կոմիտեի նախագահը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենին հանձնարարել է բացառել գույքի որևէ օտարում, կազմել իր սպասարկման […]

Համալիրն առել էր, որ խաղատուն սարքեր /վիդեո/

Երկու տարի առաջ Մարզահամերգային համալիրն ինչպես հայտնի է տրվել էր պաշտպանության նախարարությանը, այնուհետեւ 2015 թվականին 30 միլիոն դոլարով վաճառվել ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ նորաստեղծ եւ ֆինանսական խարդախությունների մեջ խրված օտարերկրյա կազմակերպությանը: Ընկերությունը պարտավորվել էր առաջիկա չորս տարիներին կատարել եւս 100 միլիոն դոլարի ներդրում: Ընդ որում, գույքը վաճառվել էր գնահատվածից ավելի քան երկու անգամ էժան. կառույցը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի