17 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են գյուղտնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ակբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիրտնօրեն Հակոբ Անդրեասյանին` գյուղատնտեսական տնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում Հակոբ Անդրեասյանը տեղեկացրել է, որ այսօրվանից բանկը պատրաստ է սկսել սուբսիդավորվող վարկերի տրամադրումը գյուղացիական տնտեսություններին`  2016 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով: «Քանի որ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքները […]

Փաստաբանը վիրավորե՞ց դատարանին. թեժ իրավիճակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Նելլի Բաղդասարյանըպատրաստվում է դիմել փաստաբանների պալատ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմուքի մեջ մեղադրվող Վարդգես Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Նելլի Բաղդասարյանը նման որոշում կայացրեց այսօր կայացած դատական նիստի ժամանակ: Դատավորը նման որոշման հանգեց, երբ փաստաբանն իր պաշտպանյալի՝ դատական նիստերի դահլիճից վեց ժամով հեռացվելուց հետո լքեց նիստերի դահլիճը՝ […]

40 միլիոն մարդ արեւի խավարման ականատեսն է դարձել /վիդեո/

Աշխարհում 40 միլիոն մարդ նախօրեին ականատես է արեւի խավարմանը։ Հատկապես Ինդոնեզիայի բնակիչների բախտն է բերել, այստեղից արեւի խավարումն ամենից լավ է երեւացել։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ են ժամանել Ինդոնեզիա՝ բնության այս արտասովոր երեւույթին ականատես լինելու համար։

Ինչպիսի՞ քննարկումներ են եղել ԲՀԿ-ում

Վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվում է ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի՝ կուսակցությունը լքելու մասին լուրերը: Բացի այդ՝ որոշ պարբերականներ գրում են, որ ԲՀԿ-ականները սկսել են պայքարել միմյանց դեմ՝ 2017-ի ԱԺ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: ‹‹Առայժմ ԲՀԿ-ի շարքերը որևէ մեկը չի լքել: Կուսակցությունում եղել են առողջ քննարկումներ՝ այդ թվում 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ: Իսկ որ […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ- գերմանական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Հանրապետության Նախագահին այսօր հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի և հատկապես փոխգործակցության տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական […]

Մեր բռնցքամարտիկները պատրաստվում են

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը, որի ընթացքում կնախապատրաստվի Թուրքիայում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: «Այսօր մեկնարկում է ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում, որտեղ մարզիկները հիմնականում կաշխատեն իրենց ֆիզիկականի զարգացման վրա: Բացի այս հավաքից, մենք ևս մեկ ուսումնամարզական հավաք կունենանք արդեն Աբովյանում, որից հետո կմեկնենք Թուրքիա»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում […]

Գասպարին պայքարի մի տարբերակ ունի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստն այսօր էլ առանձնացավ միջադեպով: Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանն փորձեց  դատավորից պարզել, թե արդյոք նա փոխե՞լ է  իր որոշումը Գասպարիին 6 ժամով դատական նիստերից հեռացնելու մասին։ Դատավոր Նելլի Բաղդասարայանը  չպատասխան հարցին, իսկ Գասպարին այս ընթացքում որոշեց կրկին պառկել՝ նշելով, որ դատավորի՝ իր նկատմամբ իրականացվող խոշտանգումների դիմաց մնում է […]

Տղամարդու մասնագիտությամբ հայուհիները․ Лента.ру-ն՝ հայ կանանց մասին /ֆոտոշարք/

Ռուսական Лента.ру կայքը PAN Photo գործակալության հետ միասին կանանց միջազգային տոնի առթիվ անդրադարձել է հայ կանանց, որոնք տղամարդկային մասնագիտություն են ընտրել իրենց համար եւ չեն փոշմանել։ Հայաստանը պատրիարխալ պետություն է։ Եւ չնայած կանանց բարձր կրթվածության մակարդակին՝ նրանք շատ ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ, գրում է Лента-ն։ Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների 60 տոկոսը […]

Վթարային և պլանային ջրանջատումներ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 10-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 11-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի, Նուբարաշեն վարչական շրջանի, Կենտրոն վարչական շրջանի` […]

Նոր ավիաընկերությունը առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 21-ին /վիդեո/

Հայկական շուկա մուտք գործող «Արմենիա» ավիաընկերությունը կանոնավոր ավիաչվերթներ է իրականացնելու՝ դեպի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ, Թեհրան, Դուբայ, Պրահա, Թել Ավիվ, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ավիաընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին: ‹‹Առաջին կանոնավոր չվերթը կմեկնարկի ապրիլի 21-ին Մոսկվa-Թել Ավիվ ուղղություններով, իսկ գնալով թռիչքների աշխարահագրությունը կընդլայնվի: Ավիաընկերությունն իր աշխատանքները կկազմակերպի այնպես, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի