11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Շատ լավ ենք աշխատում Դաշնակցության հետ»

Այսօր ԱԺ-ում լրոգրողները Հովիկ Աբրահամյանին հարց ուղղեցին վերջինիս հայտարարության մասին, թե կառավարությունը օպտիմիզացիայի է գնալու։ Լրագրողները նկատեցին, որ  Սարգսյանի որոշումները ՏԿԱԻ նախարարությունը բաժանելու, ՊԵԿ-ը Ֆինանսների նախարարությունից ազատելու մասին հակասում են այդ հայտարարությանը:
«Մենք կատարում ենք օպտիմիզացիա: Եթե դուք նկատի ունեք նախարարությունների ավելացումը, այսինքն` մեկ նախարարության ավելացումը, ասեմ, որ, ինչպես գիտեք, համագործակցում ենք ՀՅԴ-ի հետ և այդ քննարկումների արդյունքում ենք այդ որոշումը կայացրել: Դա քաղաքական որոշում է: Մենք օպտիմալացում անելու ենք, ինչպես ասացի` հաստիքների կրճատում, մեքենաների, և հիմա պատկան մարմինները աշխատում են այդ ուղղությամբ»:

Հովիկ Աբրահամյանն իր խոսքում շեշտեց, որ ՀՅԴ-ի հետ աշխատանքներն արդյունավետ են ստացվում․ «Շատ լավ ենք աշխատում Դաշնակցության հետ», – ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ