18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն Թուրքիային 95 մլն եվրո է հատկացրել

Եվրամիությունը Թուրքիային հատկացրել է միգրանտների համար նախատեսված 3 մլրդ եվրոյի առաջին մասը՝ 95 մլն դոլար։ Այն նախատեսված է միգրանտների հումանիտար կարիքները բավարարելու համար, հայտնում է Tass.ru-ն։ Այս մասին հայտնել է միգրացիայի, ներքին գործերով եւ քաղաքացիական հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը` Բրյուսելում Շենգենի վերականգնման ծրագիրը ներկայացնելու ժամանակ: «Գումարը հատկացվել է միգրանտների հումանիտար կարիքները բավարարելու եւ նրանց երեխաներին կրթության […]

Պատրաստվում են մարտի 8-ին /վիդեո/

Տավուշի մարզի Չորաթան գյուղի երիտասարդները, որպես սիրո օր նշում են միայն Սիրո բարեխոս Սարգսի տոնը, իսկ Սուրբ Վալենտինի տոնը նրանց համար օտար է: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթան գյուղի երիտասարդ բնակչուհի Լուսինե Զարգարյանը: «Ցավոք սրտի, գյուղում երիտասարդները շատ քիչ են, բայց ամեն դեպքում փորձում ենք ինչ-որ ձևով տոնը հետաքրքրի դարձնել: Մոտենում է կանանց […]

Բացառապես էլեկտրոնային եղանակով

2016 թվականի մարտի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների, ՔԿԱԳ տարածքային մարմինների և Ազգային վիճակագրական ծառայության միջև տվյալների փոխանակումը  կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: ՔԿԱԳ գործակալությունը և ՔԿԱԳ տարածքային բաժինները Ազգային վիճակագրական ծառայությանը յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում գրանցված ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ: Հաշվետվությունը ներառում է նաև վերը նշված […]

Բաղնիք-զուգարանները բնակարան դարձրած ուզում են պետությունից պոկեն

Սիսակյան 3 չարչրկված հասցեի շուրջ շարունակվում են բորբոքվել կրքերը: Շենքը դեռ 2007 թվականին ճանաչվել էր վթարային և ներառվել Երևանի քաղաքապետարանի վերաբնակեցման ծրագրում: Բոլորովին վերջերս 4-րդ կարգի վթարային  այս շենքի 80 բնակիչներ ստացել էին նոր բնակարաններ: Թվում էր, պետք է գոհ լինեին հանրակացարանի  թե բնակիչները և թե քաղաքային իշխանությունները, սակայն շենքի 6 բնակիչ հրաժարվում են ստանալ […]

Ամլացված շների հերթական խմբաքանակը բաց է թողնվել Երևանի տարբեր հատվածներում

Ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից պարբերաբար իրականացվում է թափառող շների ամլացում (ստերիլիզացիա): Ըստ այդմ, կենդանիները ենթարկվում են համապատասխան պատվաստումների՝  հնարավոր հիվանդությունների հետագա տարածումը,  ինչպես նաև հիվանդ և ագրեսիվ վարք դրսևորող շների որոշակի  տարածքներ ներթափանցումը կանխելու նպատակով: Ամլացված  շների հերթական խմբաքանակը բաց է թողնվել մայրաքաղաքի վարչական շրջանների առանձին […]

Բնակարան` յուրահատուկ պայմաններով

ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը և Առողջապահության մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր կազմակերպել են լսումներ՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականներ ազգային ծրագրի թեմայով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է , որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրները երկարաժամկետ են. «Դրանք չեն կարող մեկ քայլով կամ մեկ միջոցառմամբ առարկայական արդյունքներ ապահովել, […]

Սրտի դեղապատ եւ ոչ դեղապատ ստենդավորման տարբերությունը /վիդեո/

ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձավ սրտի ստենդավորման պետական ծրագրին: Կարևորելով ծրագիրը` սրտաբանը տեղեկացրեց` մոտավորապես 1500 հիվանդներ արդեն ստենդավորվել են անվճար հիմունքներով, և այդ հիվանդները մոտ 6 ամիս գտնվում են բուժհաստատության հսկողության տակ: «Ծրագիրը իրականացվեց բարձր մակարդակով և այն լուրջ օգնություն էր մեր ազգաբնակչությանը: Ծրագիրը շարունակվում է նաև այս տարի»,-ընդգծեց սրտաբանը: […]

Մեր գրոսմայստերը սևերով պարտվեց

Հայաստանի շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանին չհաջողվեց շարունակել հաղթարշավը Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» շախմատային տոնահանդեսում: Ա խմբի մրցաշարի 3-րդ մրցափուլում մեր գրոսմայստերը սևերով պարտվեց ռուսաստանցի Եվգենի Նայերին: Տեղեկացնենք, որ   ռուս շախմատիստն ա այժմ 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս րցաշարում առաջին պարտությունը կրեց նաև հաղթանակով մեկնարկած Հայկ Մ. Մարտիրոսյանը: Վերջինս  երրորդ տուրում սպիտակներով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի