27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԷՑ-ում բացահայտել են, թե ինչպես են տեսուչները գողացել լույսը. Ժողովուրդ

«Անցած տարվա նոյեմբերի 1-ից, այսինքն՝ երբ փոխվեց «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը, այս ընկերությունում ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքում տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել»։ Բազմաթիվ տեղամասերում Էլէներգիայի կորուստների կամ հավելագրումների դեպքեր են արձանագրվել։ ՀԷՑ-ի տնօրինությունը պատասխանատուներին ոչ միայն ազատել է աշխատանքից, այլ նաև պահանջել է վերադարձնել գումարները։

ՀԷՑ-ից թերթի հարցմանը տված մեկնաբանության համաձայն՝ 2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը տեղամասերի պետերի կամ տեսուչների կողմից հավելագրումների կամ ԷլԷներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել։ «Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է 68.328 կվտժ էլեկտրաէներգիա։ Նշված դեպքերի առթիվ ընկերությունում իրականացվել են ծառայողական քննություններ, աշխատանքից հեռացվել է թվով 10 տեսուչ և 8 տեղամասի պետ»,-նշված է ՀԷՑ-ի պատասխանում»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ