Աստված քեզ հետ կլինի, եթե
Գիտցեք հեթանոսներ, Աստված մեզ հետ է, պիտի պարտվեք. լուրը հասցրեք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք: Թեեւ դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու:
Ինչ խորհուրդ էլ անեք` Տերը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինեք` չի հաստատվելու, քանզի Տեր Աստված մեզ հետ է: Այսպես է ասում Տերը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա ձեռքի զորությանը` հետեւելով այս ժողովրդի ճանապարհին.
«Ասում են, թե երբեք չար բան չեն խոսում, բայց չէ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը` չարություն է: Մի սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, եւ մի անհանգստացեք: Իրեն` Զորությունների Տիրոջը սրբացրեք, թող ձեր վախը Նա լինի: Եթե հույսդ Նրա վրա դնես, Նա քեզ համար սրբություն կլինի, եւ քո ոտքը քարի չի դիպչի, դու չես սայթաքի:
Բայց Հակոբի տունը որոգայթի եւ Երուսաղեմի դարանակալ ծործորների մեջ է: Դրա համար էլ այնտեղ շատերը պիտի ուժասպառ լինեն, ընկնեն ու խորտակվեն, մարդիկ, որոնք ապահովության մեջ էին, պիտի ենթարկվեն պաշարման»:
Եսայու մարգարեությունից 8-9:15