20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հակառակորդի կրակոցից Արցախում հովիվ է զոհվել

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ` ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Շուրջօրյա նստացույց կսկսեն /վիդեո/

Եկմալյան փողոցի նախկին բնակիչները շարունակում են պայքարել իրենց բնակարանները վերադարձնելու և խախտված իրավունքները վերականգնելու համար: «Անտեր ժողովրդին չեն ընդունում, թույլ չեք տալիս մտնել ներս: Մենք ուրիշ ելք չունենք: Ուղիղ տասը տարի է, տները քանդել են, ոչ գումարն են տալիս, ոչ էլ տեղեկացնում, թե երբ են գումարը տալու: Կառավարության ներսում չգիտենք՝ ինչ են անում, ժողովրդին հուզող ոչ […]

«Ստատու-քվո»-ն անընդունելի է․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերը, գրում է ադրբեջանական APA-ն։ Նա ասել է, որ ցավալի է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի […]

Գալիքին ոտք դնելու կամքը …

Հայ գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը հայ գրականությունը հարստացրեց հասարակ մարդկանց անսահման բարության ու ազնվության նկարագրով: Այսօր՝ փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանը կդառնար 81 տարեկան: Նրա ծննդյան օրը հիշվում է հրանտաշխարհի զգացումներով ապրած յուրաքանչյուր հայի կողմից, որտեղից փչում է սարերի մաքրամաքուր հոտը ու մարդը հասկանում է, որ սերվում է բնաշխարհից: «Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, […]

Փոխել համակարգը

ՀՅԴ-ն ընդունել է իշխող կոալիցիայի մաս կազմելու՝ ՀՀԿ-ի առաջարկը։ Քաղաքական այս դաշինքի վերաբերյալ, բնականաբար,  հնչում են թեր և դեմ կարծիքներ։ Ի վերջո, այս պարագայում ժողովրդի համար կարևոր է մի հարց․ որքանո՞վ արդյունավետ կլինի  այս համագործակցությունը։  Henaran.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։ -Պարո՛ն Շարմազանով,  1907 թվականից Դաշնակցությունը ազգային կուսակցությունից վերածվեց ազգային սոցիալիստական կուսակցության, իսկ Հանրապետականը պահպանողական կուսակցություն […]

Լավրովն ու Քերին քննարկել են «Սիրիայում կատարվող երևույթները» /վիդեո/

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հանդիպել են Մյունխենում, որի ընթացքում քննարկել են Սիրիայի հիմնահարցը, գրում է  РИА Новости-ն: Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանձնել է Սիրիայում զինադադար հաստատելու առաջարկությունը և սպասում է ԱՄՆ արձագանքին․ «Մենք ներկայացրել ենք կրակի դադարեցման մասին մեր առաջարկները, որոնք լիովին հստակ են»,-ասել է Լավրովը […]

Շաբաթօրյա դասերը կավարտվեն ապրիլի 10-ին

Փետրվարին պարապմունքների դադարի պատճառով (պայմանավորված այն ժամանակ ՀՀ-ում սուր շնչառական վիրուսների աճի դինամիկայով) ուսումնական ծրագիրը հասցնելու համար 6-օրյա ուսումնական շաբաթին անցած դպրոցները բաց թողնված ժամերը կլրացնեն մինչեւ ապրիլի 10-ը: Այս մասին հայտնել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Սերժ Սարգսյանը սկսում է. Ժողովուրդ

«Մեկ տարի առաջ ուղիղ այս օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրեց իր հայտնի ելույթը, որով «խաչակրաց արշավանքե սկսեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ: Իսկ այսօր նա պատրաստվում է հայտարարել ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու մասին: «Ժողովուրդե-ը տեղեկացավ, որ այդ նպատակով ՀՀ իշխանության ողջ վերնախավը, այդ թվում նաեւ՝ ուժային կառույցների ղեկավար կազմը, այսօր՝ երեկոյան 17:00-ին, […]

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, ինչպես նաև` տեղ-տեղ մերկասառույց: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ո՞վ կընտրվի ՄԻՊ

Այսօր տեղի է ունենալու ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի առաջադրման հարցն է: Երեկ կայացած հանձնաժողովի նիստում հաստատվել է ՄԻՊ երեք թեկնածու, որոնցից մեկն էլ այսօր պետք է ընտրվի որպես վերջնական թեկնածու, և ներկայացվի ԱԺ քվեարկությանը: Հանձնաժողովի նիստում նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ իրենք ստացել են չորս դիմում՝ պատգամավորներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի