19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կպատժե՞ն. Ժամանակ

«ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել նույն սուպերմարկետից: Իսկ անձնագիրը կարող են ետ ստանալ միայն գումարը մարելուց հետո: Որքանո՞վ է սա օրինական՝ թերթի հարցին, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ ուրիշի անձնագիրը […]

Ռամզան Քադիրովին տուգանել են՝ առանց ամրագոտին կապելու երթեւեկելու համար /վիդեո/

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատմել է, որ այն բանից հետո, երբ համացանցում է տեղադրել տեսանյութ, թե ինչպես է մեքենա վարում առանց ամրագոտին կապելու, իրեն տուգանել են։ Մեքենայում եղել են նաեւ Քադիրովի երեխաները, ովքեր նույնպես ամրագոտին չէին կապել։ «Իդեալական մարդիկ չեն լինում։ Ցավոք, ես էլ եմ սխալվում։ Տեսանյութը ոստիկանները տեսել են ու արագ արձագանքել, ու ես […]

Ո՞վ է լինելու Հայաստանի դեսպանն ԱՄՆ-ում. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ 2016 թվականի հունվարին Հայաստանը ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա: Տիգրան Սարգսյանին կփոխարինի Մեքսիկայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԳՆ-ում քննարկման փուլում է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին՝ Մեքսիկայում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը»:

Ո՞ւր է գնում Րաֆֆին Ամանորին. Ժողովուրդ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում կմեկնի ԱՄՆ, որտեղ ընտանիքի անդամների հետ կնշի Ամանորը: Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանի աշնանային քաղաքական-հյուրախաղերը մոտեցան իրենց ավարտին: Իսկ ձմեռային հյուրախաղերը նախատեսված են արդեն հունվարի երկրորդ կեսին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների դեմ ձևավորված «Նոր Հայաստան» միավորման անդամները քննարկում են իրենց պայքար ըմիառժամանակ դադարեցնելու և հունվարի երկրորդ կեսին նոր միայն այն վերսկսելու […]

Աբրահամյանը գիտի` ինչպես անել, ումով անել. Ժողովուրդ

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում ծավալելիք քաղաքական գործունեության ակտիվ քարոզարշավն արդեն մեկնարկել է, ըստ այդմ, Աբրահամյան եղբայրների հերթական «աֆյորայի» մարտավարական կողմերն արդեն գծագրվում են: Բանն այն է, որ Արա Աբրահամյանը նոր կուսակցություն ստեղծելու գործում որոշել է հանդես գալ միայնակ: Իսկ նրա եղբայրները, որոնցից Գագիկ Աբրահամյանը ՀՀԿ անդամ է, Սերյոժա Աբրահամյանը` ՕԵԿ և […]

Ովքե՞ր են Վահան Շիրխանյանի հետ. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վ. Շիրխանյանից բացի, 3 հրամանատար է ձերբակալվել: Նրանցից մեկին արդեն կալանավորել են: Նրանք ՊՆ նախկին աշխատակիցներ են, աշխատել են Շիրխանյանի օրոք: Սակայն ԱԱԾ-ն դեռ լռում է, շարունակում է ակտիվ գործողությունները՝ ձերբակալություններ, հարցաքննություններ, խուզարկություններ: Մեր աղբյուրն ասում է, որ կալանավորվածների թիվն առաջիկայում կաճի, մի քանի հոգու էլ […]

Ովքե՞ր կլինեն նոր կառավարությունում. Իրատես de facto

«Ասում են, թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլինի մինչև Ամանոր թե տոներից հետո, ճշտված չէ, կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձևավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է ՀՅԴ-ն: Եվ քանի որ ԲՀԿ-ն ևս ողջ ձայնով մեկ բացականչեց «Կեցցե Սահմանադրությունը», «կառավարիչը»՝ Հովիկ Արգամիչը, հույս է փայփայում, որ ինչպես նախորդ անգամ հաջողվեց կազմել իրեն […]

Թագը խլեցին․ սկանդալ «Միսս Տիեզերք»-ի ժամանակ /ֆոտո, վիդեո/

«Միսս տիեզերք-2015» գեղեցկության մրցույթի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Մրցույթում հաղթել է Ֆիլիպինների ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտսբախը, սակայն սկզբում հաղորդավարը սխալ է կարդացել հաղթող գեղեցկուհուն անունը, եւ սկզբում թագը հանձնել են Կոլումբիայի ներկայացուցչին, ով թագը գլխին մի քանի րոպե շնորհավորանքներ է ստացել։ Հետո հաղորդավարը հանկարծ ներողություն է խնդրել, ցույց տվել ծրարը, ասել, որ հաղթողը […]

Ինչպես մեկ րոպեում առանձնացնել սպիտակուցը դեղնուցից․ ֆանտաստիկ տեխնիկա /վիդեո/

Շատ տնային տնտեսուհիների համար բավական բարդ է ձվի սպիտակուցը դեղնուցից առանձնացնելը։ Սակայն ներկայումս զարգացումը այնպիսի մակարդակի է հասել, որ ստեղծել են մեքենա՝ դեղնուցը սպիտակուցից առանձնացնելու համար։ Մեքենայի աշխատանքի տեխնիկան ուղղակի ֆանտաստիկ է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի