07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ընտրել է իրավիճակը պատերազմականին մոտեցնելու ճանապարհը. Լևոն Մնացականյան

Այսպիսի գնահատական տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նա խոսել է սահմանային անվտանգության ու բանակի առջեւ ծառացած մարտահրավերների մասին: ԼՂՀ պաշտպանության նախարարը նաեւ բացատրել է, թե ինչու են միջազգային փորձագետները սկսել բացառել Ադրբեջանի կողմից «բլից կրիգ»-ի կիրառումը, գրում է Artsakhpress.am-ը: –Պարոն Մնացականյան, եթե ամփոփելու լինենք 2015 թվականը, […]

Տուլայի տուժածները բոլորը դուրս են գրվել

  Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից չորսը, որոնք դեռևս շարունակում էին բուժումը Ռուսաստանի Դաշնությունում, ապաքինմամբ դուրս են գրվել: Նրանք վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագտեների հսկողության տակ: Այժմ քննարկվում է նրանց Երևան տեղափոխելու մանրամասները: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ տուժածներից մեկը, […]

Ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Եղանակը` նախատոնական օրերին

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սարգսյան-Ալիև հանդիպումից «հայկական կողմն ստացավ առավելագույնը». Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի հետ: Պարոն Շահնազարյան, ինչպիսի՞ ամրագրումներ կարող ենք կատարել դեկտեմբերի 19-ին կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից՝ նկատի ունենալով, որ ի սկզբանե էլ կարծես մեծ լավատեսություն չկար բուն ԼՂ հարցի բանակցային գործընթացի առաջընթացի առումով, սակայն ակնկալվում էր, որ […]

Կպատժե՞ն. Ժամանակ

«ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցում հաճախորդների անձնագիրը վերցնելով՝ տրամադրում են 200 հազար դրամ, որով նրանք կարող են ամանորյա գնումներ կատարել նույն սուպերմարկետից: Իսկ անձնագիրը կարող են ետ ստանալ միայն գումարը մարելուց հետո: Որքանո՞վ է սա օրինական՝ թերթի հարցին, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է, որ ուրիշի անձնագիրը […]

Ռամզան Քադիրովին տուգանել են՝ առանց ամրագոտին կապելու երթեւեկելու համար /վիդեո/

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պատմել է, որ այն բանից հետո, երբ համացանցում է տեղադրել տեսանյութ, թե ինչպես է մեքենա վարում առանց ամրագոտին կապելու, իրեն տուգանել են։ Մեքենայում եղել են նաեւ Քադիրովի երեխաները, ովքեր նույնպես ամրագոտին չէին կապել։ «Իդեալական մարդիկ չեն լինում։ Ցավոք, ես էլ եմ սխալվում։ Տեսանյութը ոստիկանները տեսել են ու արագ արձագանքել, ու ես […]

Ո՞վ է լինելու Հայաստանի դեսպանն ԱՄՆ-ում. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ 2016 թվականի հունվարին Հայաստանը ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա: Տիգրան Սարգսյանին կփոխարինի Մեքսիկայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԳՆ-ում քննարկման փուլում է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին՝ Մեքսիկայում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի