23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ և ՌԴ վարչապետները հանդես են եկել հայտարարություններով

  Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան. «Եվս մեկ անգամ ողջունում եմ ՌԴ կառավարության նախագահ պարոն Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի և նրա գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: […]

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված 36 զինծառայողների անունները

2016թ. ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ՝ կ-ն Ուրֆանյան Արմենակ Մեէրսի,  1990-2016., ք. Երևան շարք. Սլոյան Քյարամ Քալաշի, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Արտաշավան մ-ր Մովսեսյան Ռուդիկ Բախշիի, 1976-2016, ք. Ստեփանակերտ մ-ր Թորոյան Հայկ Վահանի, 1985-2016, ք. Երևան ավ. լ-տ Գալստյան Հրաչ Վարդանի, 1991-2016, […]

Նրանց վշտի ապաքինումն անցնելու է շոկի, ցավի ու հուսահատության միջոցով

«Ինչպէս որ մայրն է գգվում իր մանկանը, այնպես էլ ես պիտի գգվեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարվեք…», ասում է Տերը (Ես 66:13): Սիրելի մայրեր, այսօր ամեն ողջամիտ մարդ որդեկորույս մայրերի հետ սգում է: Բայց հավատացեք, Աստված մեծ մխիթարություն է խոստանում ու ասում՝ կփաթաթվեմ ձեզ ինչպես մայրն իր մանկանը: Այդ մխիթարությունը նաև բոլորիս միջոցով կհասնի հերոս […]

Ապամոնտաժվել են «Էրեբունի-Երևան 2750» շատրվանը պարուրված մետաղական կոնստրուկցիանները

Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի Վ. Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակի «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հարևանությամբ իրականացվող բացօթյա սրճարանի արդիականացման աշխատանքների շրջանակում արձանագրվել են որոշակի շեղումներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քաղաքապետի հանձնարարությամբ համապատասխան ծառայությունների աշխատակիցները երեկոյան կասեցրել են աշխատանքներն ու իրականացրել են շատրվանի եզրագծի երկայնքով տեղադրված մետաղական կոնստրուկցիաների ապամոնտաժում:

Ակադեմիկոսը կգնա սահմանագիծ /վիդեո/

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության փոխնախագահ Սեյրան Չիլինգարյանի` Տավուշ աշխարհի կողքին համախմբվելու կոչին արձագանքեցին բազմաթիվ տավուշեցիներ: Այսօր հրավիրված հանդիպում-քննարկմանը մասնակցություն բերեցին նաև գիտական աստիճաններ ունեցող երևանաբնակ տավուշեցիները: «Բոլորս մեկ մարդու նման պատրաստ ենք գնալ Արցախ, կամ վտանգի դեպքում լինել Տավուշի սահմանագծում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: «Անկախ նրանից զենք բռնում ենք, […]

Հայտնի է դարձել 5 անհետ կորած զինվորների ճակատագիրը. ԼՂՀ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ իրազեկման կենտրոնի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտնել է ռազմական բախումների արդյունքում հայկական կողմի կրած կորուստների թարմացված ցուցանիշները։ Նրա ներկայացմամբ ամբողջ գործողությունների ընթացքում ճշտված տվյալները, ըստ որի՝ ապրիլի 1-ից մինչև 7-ը Պաշտպանության բանակի ՝ զոհվածների թիվը  կազմում է  36. սպաների և ենթասպաների՝ 9-ը, […]

Ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության մի շարք փաստաթղթեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք համաձայնագրեր: Ստորագրվել է համաձայնագիր ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՌԴ «Ռոսկոսմոս» տիեզերական գործունեության պետական կորպորացիայի գլխավոր […]

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը փորձել է լռեցնել Քիմ Քարդաշյանին

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը խնդրել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին դադարել մեկնաբանել սոցկայքերում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Նա Foreign Policy-ի հետ զրույցում ասել է, որ Քարդաշյանը չպետք է քաղաքական թեմաներով գրառումներ անի, քանի որ տեղյակ չէ խնդրից։ «Օրինակ ես ռեալիթի-շոուի վատ աստղ կլինեի, դրա համար փորձում եմ չմտնել այն թեմաների մեջ, որոնք ինձ անծանոթ են։ Ես […]

Տնից զրկված ազատամարտիկը կռիվ գնաց /վիդեո/

«Եթե մեր հայրենիքը նորից վտանգված է, ապա այն բոլոր ազատամարտիկները, ովքեր դեռ ունակ են զենք վերցնելու պատրաստ են արյան վերջին կաթիլը զոհելու հայրենիքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում՝ մինչև առաջնագիծ մեկնելը  ասել է ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը: Նշենք, որ օրեր առաջ ազատամարտիկը  զրկվեց իր տնից: Նա վիրավորված էր ու նյարդայնացած որ իր վաստակը չի գնահատվել: Այսօր նա ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի