Քաղաքապետը տեսակցել է ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, տեղեկացել Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասների՝ Էդգար Գասպարյանի և Ռոլանդ Խոջայանի առողջական վիճակի մասին: Քաղաքապետին ներկայացնելով Էդգարի և Ռոլանդի առողջական վիճակը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ այժմ այն կայունացել է: Տարոն Մարգարյանը զրուցել է Էդգարի և Ռոլանդի հետ, առողջություն ու շուտափույթ ապաքինում է […]





































