Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարին
Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ֆրեդերիկ /Բեն/ Հոդջեսի և ԱՄՆ Կանզասի նահանգի Ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի նահանգի հետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է […]





































