28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Եթե չես կարողանում, թող ուրիշ մարդ գա, ով կարողանում է»

«Ես` որպես մարդ չեմ ընկալում այն բացատրությունները, թե արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ծանր պայմաններում է աշխատում, ու մեր ձայնը տաք տեղից է դուրս գալիս, երբ բացասաբար ենք արտահայտվում Աթեշյանի արարքի վերաբերյալ», – անդրադառնալով Արամ Աթեշյանի` Էրդողանին հղած նամակին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Քաղտեխնոլոգը շեշտեց` այն հանգամանքը, որ Աթեշյանն աշխատումն է անբարենպաստ պայմաններում, չի […]

«Իշխանությունն այդ քայլը կանի նաև PR-ի համար»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը որոկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝  լիահույս է և կարծում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ   իշխանությունն ու ընդդիմությունը  դեռ համաձայնության կգան: Անդրադառնալով այս  դիտարկմանը` քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Ես մի քիչ թերահավատ եմ վերաբերում այն հանգամանքին, թե կարող է կոնսենսուս լինլ ԸՕ շուրջ: Ընդդիմության  ու իշխանության միջև […]

Թուրքերի մեջ տարածվել է «Եհովայի վկաներ» դավանանքը. բացահայտում

«Հատկանշական է, որ Թուրքիայում գնալով ավելանում են «Եհովայի վկաներ» կրոնական ուղղության ներկայացուցիչները: Ու դա հենց թուրքերի մեջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Թուրքագետը օրերս եղել է Թուրքիայում ու շփվել տարբեր մարդկանց հետ: «Ամուսինը դիմել էր դատարան, որ բաժանվի կնոջից: Երկուսն էլ թուրքեր էին: Ամուսինը որպես պատճառ նշել էր, որ կինը «Եհովայի վկա» է […]

Քաղաքապետը 4 տեղակալների մասին. պարտադիր է

«Երեւան քաղաքի 2016թ. բյուջեն հաստատվել է ծախսերի հնարավոր կրճատմամբ»,-այս մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «2015թ. երբ բյուջեն քննարկում էին, այն մեծ ծախսերը, որոնք կային, մեր հնարավորությունների սահմանում արդեն կրճատել ենք, իսկ ինչ մնում է 2016թ. բյուջեին, արդեն հաստատվել է, ինքը մինիմալ է հաստատաված եւ այն ծրագրերը, որոնք […]

Քրիստոնյայի հոգևոր կերպարը Քրիստոսի կերպարն է

Քրիստոնյայի հոգևոր կերպարը Քրիստոսի կերպարն է՝ սիրող, համբերատար, ներողամիտ, ողորմած: Եվ կարևոր է իմանալ, որ ճշմարիտ համբերատարությունը, ներողամտությունն ու ողորմածությունը անհնարին են առանց սիրո: Ղուկ. 4: 31-41 Գործ. 6: 8 – 7: 29 Հակ. 3: 13 – 4: 6 Հովհ. 1: 18-28 Մատթ. 4: 12-25 Մարկ. 1: 14-20 Ապրիլի 13, Օրվա խորհուրդը Աղբյուրէ Qahana.am

Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ակադեմիական շրջանակներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին «Fondation Universitaire» կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ: Նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին ու դրանց հետեւանքներին եւ տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նման հեղինակավոր հաստատությունում […]

Օդանավ է ընկել բնակելի տան վրա

Առնվազն երկու մարդ է զոհվել, երբ փոքրիկ օդանավը ընկել է Քալիֆորնիա նահանգի Հոթորն քաղաքում բնակելի տան վրա, հայտնել է ABC7 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ վթարի վայրում հայտնաբերվել են երկու մարդու մարմին: Սկսված հրդեհը ոչնչացվել է: Նախնական տվյալներով տան բնակիչներից ոչ մեկը չի տուժել:

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի դեսպանատուն է գնացել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթել բարօրություն եւ բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: Հանրապետության նախագահը դիտել է դեսպանության աշխատակիցների կողմից տոնի կապակցությամբ պատրաստված հատուկ մշակութային ծրագիրը: Նախագահը տոնի առթիվ նաեւ շնորհավորական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի