20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռոնալդուն հանգստանալու փոխարեն՝ մարզվում է /ֆոտո/

Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս օրերին գտնվում է  Իսպանիայի Իբիցա հանգստավայրում է: Մարզիկն այնտեղ  շարունակում է իր մարզումները: Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականը նախապատրաստվում է հունիսի 10-ից հուլիսի 10-ը Ֆրանսիայում կայանալիք Եվրո-2016-ին, որի խմբային փուլում կմրցի Ավստրիայի, Իսլանդիայի եւ Հունգարիայի հավաքականների հետ:  

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզայի, Լազոյի, Բունիաթյան փողոցների ջրամատակարարումը: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան, […]

Պատմական այցելություն է

Հունիսի 24-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Հայաստան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պապի այցելությունը Վատիկանում նախորդ տարի ապրիլին տեղի ունեցածի տրամաբանական շարունակությունն է: «Վատիկանում ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է և 20-րդ տարի առաջին ցեղասպանությունն է: Ծիծեռնակաբերդ այցելությամբ Հռոմի պապը հաստատելու է […]

Կրտսեր սերժանտ Խորեն Հարությունյանի մահվան առիթով ձերբակալված կա

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։ Ձեռնարկված քննչական գոծողությունների արդյունքում պարզվել է, որ Խ.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա.Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից։ Կրտսեր սերժանտը ձերբակալվել է՝ ՀՀ […]

Որ լավ թափ տաք, կարող է նրանց հետևի և կողքի գրպաններից մի քանի հատ լավ Սմերչ թափվի. Փաշինյան

ԱԺ  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շարունակվում է Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է  դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: «ԵՏՄ-ի անդամակցության ժամանակ ասվում էր, թե լուծվում է անվտագության խնդիր, բայց այս օրերին մենք տեսանք, որ անվտանգության այն մտահոգությունները, որոնք ունեինք, լուծված չեն, ավելի ահագնանում են ԵՏՄ-ի կոնտեքստում», – իր ելույթում ասաց Փաշինյանը: Փաշինյանը դեմ է ԵՏՄ-ից դուրս […]

Համատեղ ջանքերի և նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ պետք է հասնել զգալի արդյունքների

Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՊՆ ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներին և պատասխանատուներին է ներկայացրել պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանին: Շնորհավորելով Դավիթ Փախչանյանին նշանակման կապակցությամբ և մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանքներ են տարվել հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման […]

Բանակցությունների հաջորդ փուլը՝ հունիսին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել, որում նշել են, որ համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ տեղի ունեցած հանդիպումների արդյունքների՝ բանակությունների հերթական փուլը տեղի կունենա հունիսին։ «Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները նախարարներին են ներկայացրել փաստաթղթեր ԵԱՀԿ գործող […]

Իբր դու որի՞ն ես կողմ քվեարկել. Համլետ Հարությունյանը՝ Փաշինյանին

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շարունակվում է Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած նախագիծը, ըստ որի առաջարկվում ՝  դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նախագծի քննարկումը: Կարեն Բեքարյանը շեշտեց՝ չի  կարելի ԵՏՄ-ին անդամակցելը չդիտարկել որպես անվտանգության ապահովման հարց: Քոքոբելյանն ի պատասխան ասաց՝ Թուրքիան այսօր ավելի էժան գազ է ստանում, քան Հայաստանը. «Ձեր բյուջեն բավարարում է գազի գնի համար: Ես հույս ունեմ, […]

Ամուսինը կնոջը ստիպել է հայտարարել, որ ոստիկանն իրեն բռնաբարել է. ՀՔԾ

2015թ. նոյեմբերի 11-ին քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. մարտի 17-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում, մոր կազմակերպմամբ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն ընկերոջ հետ իրեն բռնաբարել են: ՀՔԾ-ից  հայտնում են, որ այնուհետեւ 2013թ. նոյեմբերի կեսերին Նոր Հաճըն քաղաքում նույն անձինք ավտոմեքենայի սրահում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի […]

Արդեն հոգնել ենք, երբ աչքով-ունքով հասկացնում են, թե գաղտնի բաներ կան. Փաշինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց՝ այսօր Հայաստանում կան տեղադրված հակաօդային պաշտպանության համակարգեր, և այս համաձայնագրով խոսքը գնում է համատեղ գործողությունների մասին: Ալեքսանդր Արզումանյանը Նազարյանին հարց ուղղեց. անհրաժեշտության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի