16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հաշմանդամություն ունեցող գյումրեցի երեխաները Հռոմի Պապին նվեր են հանձնել

Այսօր Հռոմի Պապն այցելել է Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցի: Վերջինիս եկեղեցու մոտ դիմավորեցին Հայաստանում կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Հայ կաթոլիկների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:

Գյումրու՝ բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնի երեխաները Հռոմի պապին Հիսուսի փշե պսակ նվիրեցին:  Երեխաներն իրենց ձեռքով պատրաստած այդ նվերը մեծ սիրով հանձնեցին Հռոմի Պապին։

Փոքրիկները   հավաքվել էին Գյումրիի Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» եկեղեցու մոտ:

Նվերը ստանալուց հետո  քահանայապետը մոտեցավ երեխաներին և օրհնեց բոլորին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ