20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սա միջազգային իրավունքի պայծառ էջերից մեկն է»

  ‹‹Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման  փաստը, բնականաբար, ողջունելի է: Ես կողմնակից եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, բայց Թուրքիան պիտի առերեսվի իր պատմության հետ», – լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց   «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Բանախոսը նշեց՝ տեսակետներ են  հնչում, թե Գերմանիայի այս քայլը ոչ թե  Հայաստանի համար է, այլ Թուրքիայի դեմ: «Ես կոչմ […]

Ապօրինի անտառահատումներ են գրանցվել Դիլիջանում

«Դիլիջան  ազգային պարկ»ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում  հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման  8 արձանագրություն՝ ապօրինի հատված  21 ծառի  համար: Կազմվել են անտառխախտման արձանագրություններ «Հաղարծին տեղամաս»  մասնաճյուղի 3-րդ  և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն  ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից: «Գոշ տեղամաս»  մասնաճյուղի 6-րդ  պահաբաժնում արձանագրվել է 4 կանգուն  ծառի […]

Մարդու իրավունքների պաշտպանը ՄԻԺԻ հիմնադիր Արմինե Առաքելյանի հարցով դիմել է Գլխավոր դատախազին

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ» (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպության ղեկավար Արմինե Առաքելյանը «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում ենթարկվել է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի: Այս մասին հրապարակային աղբյուրներով տեղեկություններ է ներկայացրել նաեւ Արմինե Առաքելյանը (օրինակ՝ http://www.1in.am/1929525.html, http://newspress.am/archives/32397): Այդ հրապարակումների մանրամասն ուսումնասիրության հիման վրա ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից […]

Գերմանիան մոտեցավ Ռուսաստանի դիրքորոշմանը․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Բունդեսթագի որոշման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը։ Նա ասել է, որ այդպիսով Գերմանիան մոտեցավ Ռուսաստանի դիրքորոշմանը եւ որ այդ հարցում «ռուսական կողմի դիրքորոշումը շատ հստակ է», գրում է РИА Новости-ն։ «Նման որոշում ընդունելը Գերմանիայի ներքին գործն է։ Կարող եմ ասել, որ Գերմանիան մոտեցավ Ռուսաստանի դիրքորոշմանը»,- […]

Օրենքի առաջ պիտի պատասխան տան /վիդեո/

Հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը չի հավատում, թե մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի կուրսը կյանքի կկոչվի: «Պետական այրերի առաջ քաշած խնդիրներին չեմ հավատում: Բազմաթիվ այսպիսի հայտարարություններ են եղել: Վարչապետի այս հայտարարությունը հերթական հերթապահ հայտարարություն էր: Կոռուպցիան վերացնելու համար խորհուրդ էլ ստեղծվեց, իսկ ովքե՞ր են դրանք. կոռուպցիայի մեջ թաղված անձնավորությունները: Հայաստանում օրենքները չեն գործում: Մեր երկրում ում ուզենան, […]

Պատերազմ. Ժամանակ

Վերջին օրերին բարձրաս­տիճան զինվորականների ձերբակալմանն անդրադառ­նալով` ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ թերթին ասաց. «Ձեր­բակալություններն ապացու­ցում են այն հանգամանքը, որ բանակում մղվում է հստակ պատերազմ անօրինական դրսեւորումների դեմ, այդ ներ­քին պատերազմը վարվում է անմիջապես պաշտպանու­թյան նախարարի կողմից»: Ա. Հովհաննիսյանը նշեց Նաեւ, որ ձերբակալությունները կապ չունեն քառօրյա պատերազմի հետ. «Կապ ունեն այնքանով, որ պատերազմը մեր կյանքի մի […]

Վաղ թե ուշ դրա անհրաժեշտությունը կլինի. Առավոտ

Վերջերս ես մի քանի տեղ կարդացի, որ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն իբր վրդովեցրել է ռւսաստանյան որոշ շրջանակների: Ճիշտն ասած փոքր-ինչ անտրամաբանական եմ համարում, որովհե­տեւ վաղուց է հայտնի, որ Նժդեհը արդեն 21 տարի իշխող կամ առնվազն իշխանության մաս կազմող կու­սակցության «Լենինն» է:  ճիշտ է, ինքը` մեր ազգի իրական հերոսը, դրանում բացարձակապես մեղավոր չէ’ նա ազնվորեն է ծառայել […]

Վահան Մարտիրոսյանը Երեւանում հովանավոր ունի. Ժամանակ

«ՀՀ իրավապահ մարմին­ները պետք է անհապաղ եր­րորդ երկրից պահանջեն հանձնել «Ներազգային ազա­տագրական շարժում» նախա­ձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին», –  ասաց Մարտիրոսյանի գործողություններից տուժած Ռուզան Մարգունին, ում համոզմամբՄարտիրոսյանը ՀՀ-ում թիկունք ունի, այ­լապես հետախուզման մեջ գտնվելով` Ադրբեջան չէր հաս­նի, երրորդ երկիր չէր գնա: «Իմ տանը գտնվելու առաջին գիշե­րը ժամը 12:00-ին, տանից գնաց, ասացի ուր ես գնում, քեզ հետապնդում […]

Բունդեսթագի որոշումից հետո թուրքերը լայնածավալ ակցիաներ են սկսել Բեռլինում /վիդեո/

Գերմանիայի Բունդեսթագը նախօրեին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ, ինչը բողոքի լուրջ ալիք է բարձրացրել Թուրքիայի իշխանությունների եւ ընդհանրապես թուրքերի մեջ։ Թուրք քաղաքական գործիչները, այդ թվում՝ նախագահ Էրդողանը կոշտ արձագանքեցին այս որոշմանն ու հետ կանչեցին Բեռլինում Թուրքիայի դեսպանին։ Բացի այդ, նախօրեին Բեռլինում թուրքերը բողոքի լայնածավալ ակցիաներ են իրականացրել։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի