Խաղաղության հույսը. աննախադեպ թվով մարդիկ են եկել Հռոմի Պապին տեսնելու /ֆոտո, վիդեո/
Քաղաքացիների հոսքը շարունակվում է դեպի Երեւանի Հանրապետության հրապարակ՝ միանալու ժամը 19-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ Գարեգին Բ-ի մասնակցությամբ էկումենիկ աղոթքին: Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հռոմի Պապին տեսնել ցանկացող հավատացյալների թիվը աննախադեպ է:
Քաղաքացիները վստահեցրել են, որ այս պատմական արարողությանը կմասնակցեն՝ անտեսելով անգամ եղանակային պայմանները:
«Աշխարհի ամենաբարի քրիստոնյան եկավ մեր երկիր, սա մեզ խաղաղություն կբերի»,-ասել է տարեց մի կին: