24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ն հետաձգում է անցումը պարտադիր կենսաթոշակային համակարգին

Կառավարության հրավիրած  ԱԺ արտահերթ նիստում այսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունվեց  104 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչեւ 2018 հուլիսի մեկ: Հիշեցնենք՝ համակարգն այս պահին գործում է միայն պետական աշխատողների համար, իսկ մասնավորի համար այն պետք է ուժի մեջ մտներ  միայն 2017 […]

1 միլիարդ դրամից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների գործարքները կհրապարակվեն

ԱԺ-ում քննարկվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցողը՝ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն իր  ելույթում շեշտեց՝  նախագծի հիմնական նպատակն է կատարելագործել շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացնել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը: «Ընկերությունը պարտավոր է շահագրգռվածության առկայությամբ խոշոր գործարք կնքելու մասին որոշումը կայացնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում […]

էս դիրքը հանձնողի մերը», հիմա մենք ինչպես նայենք մեկմեկու

Կեսգիշերային Ու դու գնացիր վեհ ու հաղթական, գնացիր, տալով հրաման․ «էս դիրքը հանձնողի մերը», հիմա մենք ինչպես նայենք մեկմեկու, մենք ունենք պատգամ ու երդումի պես պիտի պահպանենք քո այս խոսքերը, փոքրիկ մեր զինվոր, հերոս մեր տղա… Ես եկել էի եկեղեցի ու հեկեկում էի քո աճյունի մոտ, աճյունն էլ փակ էր, վրան՝ եռագույն, լուռ եւ անուժ […]

Վերլուծել փխրուն իրավիճակը /վիդեո/

«Մենք մեր տեսակետը բազմիցս նշել ենք․ չեմ կարծում, որ Հայաստանում կամ այլուր կլինի մի հայ, ով Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը կասկածի տակ կդնի», – Henarana.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Վերջինս ընդգծեց՝ անկախ վերը նշված հանգամանքից՝ հարկ է ընտրել պատեհ ժամանակ՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար։ «Պիտի վերլուծենք այս փխրուն իրավիճակը և […]

«Հրազդան ցեմենտ»-ն ազատվեց

Քիչ առաջ ԱԺ-ն ընդունեց նաեւ «Հրազդան ցեմենտ»-ին  արտոնություն տալու՝ տույժ-տուգանքներից ազատելու եւ ՎՏԲ-ին կառավարման հանձնելու մասին նախագիծը՝ 86 կողմ, 8դեմ, 9 ձեռնպահ ձայներր հարաբերակցությամբ: Այսպիսով, Հրազդանի ցեմենտի գործարանն ազատվեց  չվճարված հարկերի  արդյունքում գոյացած  տույժ –տուգանքներից՝  մոտ 595  միլիոն դրամ։ Հիշեցնենք, վերջին քառօրյայում այս նախագծի երրորդ ընթերցմամբ քվեարկությունը տապալվել էր, որից հետո նախագիծը դարձյալ մտավ ԱԺ […]

Շառլ Ազնավուրը հրեաների հետ խոսել է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հետևանքներից

Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները (The International Raoul Wallenberg Foundation) հանդիպել են լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հետ: Ինչպես նշվում է երգչի Ֆեյսբուքի էջում,  մայիսի 9-ին Նյու Յորքում կայացած զրույցում նշվել է, որ Ազնավուրները` երգչի հայրը և մայրը, Հոլոքոստի օրերին ապաստան են տվել նրանց, ովքեր փախել են նացիստներից: Ազնավուրը պատմել է, որ ցեղասպանությունից փրկված հայերին և […]

Ոտքի կտրված մասում դեռ չորացած արյուն կա.արտառոց պատմություն առաջնագծից /վիդեո/

Մի տեսակ բարի ու նվիրված հայացքով ինձ էր նայում առաջնագիծ պահող շունը` Ռեքս անունով: Հավատարիմ աչքերի մեջ դեռ տնքում էր արյունաքամ ցավը: Ոտքի կտրված մասում դեռ չորացած արյուն կար, բայց աչքերի մեջ հողը չլքելու պայքար: «Առաջնագծում վիրավորված Ռեքսը ատում է թուրքին: Անգամ հոտից ճանաչում է ու վազում վրեժ լուծելու»,-Henaran.am-ի թղթակցին պատմեցին առաջնագծում կանգնած զինվորները: «Մեր խելքին […]

ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է

Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական […]

Ինչո՞ւ են սեւեռվել Արմենչիկի վրա. Առավոտ

Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, նա զինվորներին օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով: Պարզ է` եթե մարդը «ռաբիս» է, ապա ամեն ինչ պետք է անի իր աշխարհընկալման եւ մտահորիզոնի շրջանակներում` անճաշակ եւ ցուցադրական: Բայց ես մի քիչ զարմանում եմ, թե ինչո՞ւ են համացանցի օգտատերերը սեւեռվել այդ երիտասարդի վրա. արել է այնպես, ինչպես զգացել է. գուցե […]

Այսպես շարունակել չի կարելի. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը – ՊարոՆ Ջհանգիրյան, ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյան եւ ՍԵրժ Սարգսյան հանդիպումը, եւ դրանից հեստ այս՝ կարծեք թե կոնսոլիդացիան: – Բոլոր տարաձայնությունները մնում են, բւսյց մենք չէինք լինի մենք, եթե արտաքին վտանգի պայմաններում մի կողմ չդնեինք ներքին տարաձայնությունները, հակասությունները եւ չմիանայինք իշխանությանը արտաքին ագրեսիայի հետմղման գործում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի