Նախագահների մոտ հայտնաբերվել է ընդհանուր գիծ, որը հատուկ է հոգեկան հիվանդներին
Հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող ԱՄՆ նախագահներն ավելի լավ են կատարում իրենց գործը` անկախ իրենց կուսակցական պատկանելությունից: Նման եզրակացության են եկել ամերիկացի հոգեբանները` ուսումնասիրելով բոլոր նախագահների ձեռքբերումների վարկանշային աղյուսակը` սկսած Ջորջ Վաշինգտոնից մինչեւ Ջորջ Բուշ կրտսերը, ինչպես նաեւ նրանց հոգեբանական դիմանկարները, որոնք կազմել են պատմաբանները եւ կենսագիրները:
Նախագահական պաշտոնում հաջողության հետ հիմնականում կապված է այնպիսի հոգեկան հատկանիշ, ինչպիսին է «անվախության գերիշխանությունը»: Դա ֆիզիկական եւ սոցիալական անվախության միասնություն է:
Հետազոտողները կարծում են, որ ամերիկյան բոլոր նախագահների մոտ այդ հատկանիշն ավելի ցայտուն է, քան սովորական ամերիկացիների մոտ: «Անվախության գերիշխանությամբ» տառապած նախագահների առաջին հնգյակը հետեւյալն է` Թեոդոր Ռուզվելտ, Ջոն Քենեդի, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ, Ռոնալդ Ռեյգան եւ Բիլլ Քլինթոն: Ջորջ Բուշ կրտսերը 10-րդ տեղում է:
Սակայն դա չի նշանակում, որ բոլոր վերոնշյալ անձինք հոգեկան հիվանդներ են, քանի որ նրանք հակված չեն հակահասարակական զանգվածային գործողությունների: Չնայած գիտնականները նշում են, որ բնավորության այդ գիծն, այնուամենայնիվ, կարող է մարդուն դրդել չկշռադատված քայլերի: