04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Քահանան վթարի է ենթարկվել

Հուլիսի 1-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Գազ 31029 մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել  Շիրակի մարզի «Յոթ վերք» եկեղեցու քահանան՝ Հովհաննես Սարգսյանը։ Վթարի հետևանքով քահանա, երեցկինը և քահանայի քույրը տեղափոխվել են «Գյումրու» ԲԿ:

«Գյումրու» Բժշկական կենտրոնից Tert.am-ին հաստատեցին, որ իրենց մոտ տեղափոխվել են «Յոթ վերք» եկեղեցու քահանան, երեցկինը և քահանայի քույրը: Բժիշկ Լևոն Չերքիսզյանն ասաց, որ քահանայի վիճակը նորմալ է, վտանգավոր ոչինչ չկա: «Նա ստացել է գլխուղեղի ցնցում, ճակատին վերք է եղել, որը կարվել է, գիտակից է, ամեն ինչ էլ լավ է, փառք Աստծո»,- ասաց նա։

Բժիշկը նաև տեղեկացրեց, որ քահանայի քրոջ վիճակը ևս լավ է, և նրանք երկու-երեք օրից կարող են տուն գնալ: Նա նշեց, որ միայն երեցկինն է համեմատաբար վատ վիճակում և բացի գլխուղեղի ցնցումից ունի նաև դիմածնոտային խնդիր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ