Հուլիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնը
Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 11:00-ից Միսաք Մանուշյանի անվան պուրակում կմեկնարկի «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնը՝ տիկնիկների ցուցադրությամբ։ Տեղեկացնում ենք նաև, որ ժամը 16:00-21:00-ն կանցկացվի հեքիաթի հերոսների շքերթ: Սիրով հրավիրում ենք բոլորին։


































