15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մինչև 40 տարեկան կանայք էին փնտրում՝ երեխան հետը.սոցիոլոգը թրաֆիկինգի դեպք է կանխել

«Այս զեկույցներն ավելի շատ որակական, ոչ թե քանակական տվյալներ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի «Պայքար ընդդեմ մարդկային թրաֆիքինգի» զեկույցին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Երկրներ կան, որ այնքան ակնառու և լայնածավալ է, որ անգամ հարցումների կարիք չկա: Սակայն ՀՀ-ն իր ցուցանիշները բարելավել է, որովհետև դեռևս 2012 թվականին մենք գտնվում էինք 2-րդ խմբում, այսինքն, որտեղ առկա է երևույթը, բայց պայքարը բավարար չէ, իսկ հիմա բարձրացել ենք առաջին խումբ, որտեղ առկա է երևույթը, իսկ պայքարն էլ բավարար է»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նկատեց, որ կինը՝ մինչև թոշակի անցնելը ոտնձգության օբյեկտ է և անհնար է իր աշխատանքի ընթացքում ինչ-որ մեկից անպարկեշտ առաջարկ չստանա:

«Ինձնից Կիպրոսում ճաշարանում աշխատելու համար կանայք էին ուզել և ամեն մեկի համար որոշակի գումար պետք է տային: Ես պետք է ընտրեի ու տվյալներ ներկայացնեի, բայց ասացի, որ պայմանագիր կնքենք, քանի որ անհասկանալի էր, թե ինչո՞ւ են հստակ տարիք նշել: Բայց ինձ ասացին, որ որևէ պայմանագիր չեն կնքում և իմ միակ գործը աշխատող ուղարկելն է: Բնականաբար, ես հրաժարվեցի և որոշ ժամանակ անց այդ տղամարդն ընկավ իրավապահների ձեռքը: Սա թրաֆիքինգի հղկված ճանապարհ է, քանի որ պահանջում են մինչև 40 տարեկան երեխայով կին, այսինքն՝ ով որոշակի սեռական կյանք կունենա: Նման ճանապարհով մարդիկ են ճարում ու պոռնկության դրդում, հետո մի երկու տարի օգտագործում՝ կամ գումարը չեն տալիս, կամ սպանում են, կամ  հաշմանդամ են սարքում, ով ի վիճակի չէ իր իրավունքները պաշտպանելու»,- մանրամասնեց Ադիբեկյանը:

Սոցիոլոգի փոխանցմամբ՝  թրաֆիքինգը միայն անձին պոռնկության դրդելը չէ, այլ արտահայտվում է նաև հարկադիր աշխատանքի տեսքով, երբ երեխաներին և կանանց, տղամարդկանց տարբեր աշխատանքներ են ստիպում անել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ