Քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը հաստատվեց
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը: Ցանկի մեջ մտնում է օճառի, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը: Էկոնոմիկայկի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Դիլիջանը կրթամշակութային միջազգային կենտրոն դարձնելու նպատակով նախատեսվում է Դիլիջանում ձևավորել քաղաքաշինական և ճարտարապետական սկզբունքներին համապատասխան, պատմամշակութային արժեքների […]





































