25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞վ է երաշխավորելու, որ նոր պատերազմ չի լինի.քաղաքագետը բացում է փակագծերը

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.

«Ենթադրենք՝ հայկական կողմը հանձնեց հինգ շրջանները՝ կամ անգամ մեկ շրջան՝ ենթադրենք՝ Արցախի ամենաբարձր՝ անկախության ճանաչումից ու գերանկախ կարգավիճակից էլ առավել: Ո՞վ է երաշխավորելու, որ նոր պատերազմ չի լինի՝ բուն Արցախը նվաճելու համար: Ո՞վ է ապահովելու դա: «Միջազգային հանրությու՞նը», ֆրանսիական, գերմանական, ճապոնական, ֆիլիպինյան, մեքսիկական զինված ուժերը՞: Գուցե ՀԱՊԿ-ը՞: Չկան և չեն կարող լինել աշխարհում այդպիսի երաշխիքներ, առավել ևս Ադրբեջանի պարագայում դրանք չեն կարող աշխատել:

Ենթադրենք՝ Ադրբեջանը, խախտելով լավագույն ավանդույթները՝ հավատարիմ մնաց իր այդպիսի հիպոթետիկ պարտավորություններին: Ո՞վ է երաշխավորելու, որ Ալիևների կլանին հաջորդող իշխանությունը, որ անպայմանորեն դեստրուկտիվ է լինելու իր նախորդի ժառանգության հանդեպ և համեմատ՝ հավատարիմ կմնա այդ պարտավորություններին և նոր պատերազմ չի սանձազերծի արդեն առավել լավ դիրքերի՞ց: Իսկ եթե գան իշխանության՝ առայժմ փոքրամասնություն կազմող սուննի իսլամիստներ՝ իսլամական խալիֆայության տարածքը մեծացնելու երազանքներո՞վ: Ո՞վ է նրանցից պահանջելու պարտավորությունների պահպանում: Ո՞վ է ընդհանրապես այն ուժը, որ հավատում է կամ կարող է երաշխավորել Ադրբեջանի հավատարմությունը ինչ-որ պարտավորությունների՞: Այսօր առաջարկվում է մեր բոլորի հայրենիք հանդիսացող ազատագրված տարածքները «փոխզիջել» ոչնչի դիմաց: Դա ոչ թե կռահում է, այլ՝ բացահայտ հայտարարությունների փաստի արձանագրում: Դրա արդյունքում ամեն դեպքում հայաթափվելու է Արցախը, իսկ դա ազատ ճանապարհ է՝ դեպի Զանգեզուր, իսկ ապա և Երևան:
Եթե հայ ժողովուրդը դեռևս բանականությունը չի կորցրել, ապա անհրաժեշտ է հասկանալ և ըմբռնել այս պարզագույն ճշմարտությունը և պահանջել հրաժարվել բանակցային պրոցեսի նման պարտվողական և ինքնաոչնչացնող ձևաչափերից ընդհանրապես: Ստացվում է, որ Հայաստանը բանակցում է սեփական մահվանն առավել արդյունավետ կերպով հասնելու մեթոդների շուրջ: Աշխարհում չկա մեկ այլ դեպք, երբ իբրև թե հաղթած կողմն ինքնասպանության լավագույն ուղին փնտրի: Առաջին քրիստոնյա պետություն լինելուց զատ, հավանաբար այստեղ ևս մենք ընտրենք առաջինը լինելու հանգամանքը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ