01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկը չընդլայնելու հրաման կա.Մկրտիչ Մինասյան

«Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք, որպեսզի «Զվարթնոցը» չքանդվի:  Կոնցեսիոներն ի սկզբանե ասում էր` այն պետք է քանդեմ, պայմանավորվածություն կար, որ  մեր ճարտարապետների հետ հանդիպեին, որպեսզի լուծումներ գտնեին այն արդիականացնելու, չքանդելու ուղղությամբ, սակայն, ոչ մի բան էլ չարեցին:  Մենք ասում ենք, որ բերեք բոլոր հնարավոր տարբերակները նայենք եւ հետո, եթե քանդվելու ենթակա տեղեր կան քանդեք, որովհետեւ նման փոքր քանդումները կարող են  բերել մեծ քանդումների: Մենք նորից դիմում ենք իշխանություններին, որպեսզի կարգի հրավիրեն կոնցեսիոներին, թույլ չտան քանդումը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ 2014թ. ճարտարապետները դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանը ներառվի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, սակայն, այդպես է որեւէ քայլ չի կատարվել. «Հիմա մշակույթի նախարարությունը որեւէ բան չի կարողանում անել, քանի որ այն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում չէ: Ենթադրում ենք, որ հրաման կա, որպեսզի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկը չընդլայնվի, որպեսզի ավելորդ ֆինանսական պրոբլեմներ չստեղծվեն»,-ընդգծեց ճարտարապետը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ