21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրեական աշխարհում այս խմորը դեռ շատ արյուն կտանի. Իրավունք

Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ օրեր առաջ, երբ «երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գո­ղեր եւ այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում Աժ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանը մասնակցել են քրե­ական աշխարհում հայտնի հեղինակու­թյան` Վստրեչի Ապերի հոր քառասուն­քին», քիլլերների մի խումբ փորձել է զին­ված հարձակում գործել: Սակայն մասնա­կիցներից մեկի թիկնազորի աչալրջու­թյան շնորհիվ […]

Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները օգոստոսին կհանդիպեն

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպում կունենան: Այդ մասին տեղեկացրել է Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը, գրում է Tass.ru-ն։ «Նման հանդիպում, անկասկած, կայանալու է: Այն ակնկալվում է օգոստոսի 8-ին»,- հայտարարել է նա:  

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը հրադադարը խախտել է 26 անգամ.ԼՂՀ ՊԲ

Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 26 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 250 կրակոց, իսկ հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ): ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը […]

ՄԲ վարչապետի պաշտոնում մնացած միակ թեկնածու Թերեզա Մեյը կփորձի դառնալ «Երկաթյա լեդի 2»

Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն ոչ միայն վճռորոշ էր եվրոպացիների համար, այլ նաև Մեծ Բրիտանիայի համար` թե՛ քաղաքական, թե ՛ տնտեսական առումով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո հայտարարեց հրաժարականի մասին: Վարչապետի պաշտոնի համար թեկնածուների հայտնի դառնալուց հետո սկսվեց այդ պաշտոնի համար թեժ և փուլային պայքարը: Մրցապայքարում ֆավորիտ էր համարվում […]

Նախագահը ներկա է գտնվել «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել միջազգային ճանաչում ունեցող «Ռեդիսսոն բլու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է Երևանի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած «Ռեդիսսոն բլու հոթել Երևան»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 135) և առաջարկվող ծառայությունների որակին:

21-ամյա Ջուլիետան, ինքնասպանությունից առաջ նամակ էր գրել իր ծանոթին՝ նշելով պատճառը .ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 21-ամյա Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության պատճառները։ Հաշվի առնելով երիտասարդ աղջկա ինքնասպանության հասարակական մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով մշակվել են աշխատանքային մի շարք վարկածներ,  որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, քննության առարկա են դարձվել […]

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին՝  Իրանից […]

Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը

Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին Հայաստանի օլիմպիական հավաքականը: Նրանք Ռիոյի Օլիմմպիական խաղերին կմասնակցեն «Սպիտակ քարտ»-ով:  Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 33 մարզիկներ: Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի