Տնտեսական ակտիվության աճ. առաջին կիսամյակում կազմել է 4,8 տոկոս
2016-ի հունվար-հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա առաջին կեսի համեմատ աճել է 4,8 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:
Հիշեցնենք, որ 2016-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտռիվութնան աճը կազմել էր 5 տոկոս, հունվար-փետրվարին 2015-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 4,7 տոկոս, հունվար-մարտին 2015-ի հունվար-մարտի համեմատ՝ 5,5 տոկոս, հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ՝ 6 տոկոս, հունվար-մայիսին նախորդ տարվա հունվար-մայիսին՝ 5,5 տոկոս:
2016-ի հունվար-հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա առաջին կեսի համեմատ աճել է 4,8 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Աճի այս ցուցանիշն արձանագրվել է հիմնականում արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտների աճի շնորհիվ:
2016-ի առաջին 6 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 8,9 տոկոսով, ծառայություններինը՝ 8,3 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 3,3 տոկոսով: Անկում է արձանագրվել շինարարությունում՝ 7,8 տոկոսով եւ առեւտրում՝ 0,3 տոկոսով:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած, 2016 թ.-ի հունվար-հունիսին Հայաստանում 4,8 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 8,9 տոկոսով, գյուղատնտեսությանը՝ 3,3 տոկոսով, ծառայություններինը՝ 8,3 տոկոսով: Շինարարության անկումը կազմել է 7,8 տոկոս, առեւտրինը՝ 0,3 տոկոս: Գումարային առումով ամենաբարձրը առեւտրի շրջանառությունն է` մոտ 973 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալը` գրեթե 659 մլրդ դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 579 մլրդ դրամ:
2016-ի հունվար-հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա առաջին կեսի համեմատ աճել է 4,8 տոկոսով: Ինչպես տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներից, արտաքին առեւտրաշրջանառությունը 2016-ի հունվար-հունիսին 2015-ի հունվար-հունիսի նկատմամբ աճել է 6,8 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 272 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 815 մլն դոլար, աճելով 16,7 տոկոսով, ներմուծումը կազմել է 1 մլրդ 457 մլն դոլար, նվազելով 3,7 տոկոսով։ Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 642 մլն դոլար: