24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան փորձում է զիջումների գնալ ու փրկել երկիրը մեկուսացումից

Թուրքիայի իշխանությունները գիտակցելով, որ նախկին վարչապետի կողմից որդեգրված «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը գրեթե փակուղում է հայտնվել, սկսել են զիջողական քաղաքականություն որդեգրել տարբեր ուղղություններով: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան և Իսրայելը համաձայնության են հասել կարգավորել հարաբերությունները 6 տարի տևած լարվածությունից հետո: Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը նախատեսող համաձայնագիրը երկու կողմերը ստորագրել […]

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են

Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: «ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրությունում:

Երիտասարդության դաստիարակության գործում անչափ կարեւոր է Հայ առաքելական եկեղեցու դերը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին ընդունել է Ֆրանսիայում Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս  Հովհաննեսյանին: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է Հայաստանյայց Սուրբ  Առաքելական Եկեղեցու բացառիկ  դերակատարությունը  հայ ժողովրդի, այս դեպքում՝ Ֆրանսիայի հայ համայնքում  հայապահպանության, հոգևոր, մշակութային  և քրիստոնեական  արժեքների  պահպանման  և տարածման գործում: «Անհրաժեշտ է սփյուռքահայ երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրական եւ […]

«ՀՕՊ համաձայնագրում կան լղոզված հոդվածներ» /վիդեո/

Ինչպես հայտնել ենք,  գործադիրը երեկ  վավերացրեց Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: «Այս համաձայնագրի շուրջ իրարամերժ կարծիքներ են հնչում: Ես դեմ եմ այս համաձայնագրի վավերացմանը և, ընդհանրապես, այս ամենն արվեց շատ արագացված տեմպերով. դա սկզբից բերվեց ԱԺ, հետո այսպես ասած՝ ընթացք չտրվեց, հետո շատ մեծ արագությամբ նորից նիստերի օրակարգ տեղափոխվեց: Պարզ է, որ հարց […]

Քերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել շարունակել խաղաղ գործընթացը ԼՂ շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, որոնց ընթացքում կոչ է արել նրանց շարունակել խաղաղ գործընթացը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Քերին կարեւորել է պայմանավորվածությունների կատարումը, որոնք հունիսի 20-ին ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգում, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Քերին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում եւ հայ-ադրբեջանական […]

Հատուկ ուղերձ սահմանից /վիդեո/

«Մինչև բանակ գալս նայում էինք , լսում ու չէինք  պատկերացնում ոնց պետք ա ծառայեմ սահմանին: Հիմա ամեն բան ուրիշ ա: Դուխով ենք: Տղերքով սաղս ախպերներ ենք»,-ասում են առաջնագծում հերթափոխ իրականացնող ժամկետային զինծառայողները : Զինվորները հատուկ ուղերձ ունեն զինծառայությունից խուսափոխ զորակոչիկների համար: Մանրամասները՝ տեսանյութում:

Պուտինն ու Օլանդը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Պուտինն Օլանդին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարի, տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների […]

Ինչն է սպանել կրթությունը. Առավոտ

«Առավոտի» հետ զրույցում ԿԳ Ըախարար Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ բուհերում եւ դպրոցներում աշխատավարձերը ցածր են, ինչը բացասաբար է անդրադաոնում կրթության որա­կի վրա: «Համալսարաններն ու դպրոցները իրենց ոչ հատուկ սոցիալական գործառույթ են իրականացնում, ինչը ուղղակիո­րեն հարվածում է կրթության որակին: Չունենք դպրոց, որտեղ մեկ դրույքով ուսուցիչ աշխատի, եւ դրույքը կիսվում է երեթ-չորս հոգու միջեւ, համալսարաններում մեկ դրույքով […]

Երբ կփոխվի վերնախավը. Առավոտ

Հնարավոր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրու­թյուններով: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած՝ ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանով: Եթե նկա­տի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ագգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում: Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավոր է, որ փոխվի իշ­խող նոմենկլատուրան, ապա ոչ, նման բան […]

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին ՌԴ-ի հետ հարաբերությունների լավացմանը նպաստելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բարելավման գործում միջնորդի դեր ստանձնելու համար շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Թուրքական «Zaman» թերթի կայքը, հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությանը, նշում է, որ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ, որի ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հետ համաձայնության գալու հարցում ունեցած կարևոր ներդրման և ահռելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի