Նոր «երկաթյա լեդի»․ Թերեզա Մեյը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը հանձնարարել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյին ձևավորել երկրի նոր կառավարությունը, հայտնում է РИА Новости-ն։ Թագուհին Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Դեյվիդ Քեմերոնի հետ, որի ընթացքում ընդունել է Քեմերոնի ներկայացրած հրաժարականի դիմումը: Այնուհետեւ նա հանդիպել է արդեն ներկայիս վարչապետ Թերեզա Մեյին։ Բուքինգհեմյան պալատում ընդունելությունից հետո Մեյը կմեկնի Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայր` «Դաունինգ սթրիթ 10», որտեղ […]





































