05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեքենա այրելը հուսահատության քայլ է.հոգեբան

«Օրեր առաջ ՊՊԾ գնդում տեղի ունեցած մամուլի ասուլիսը ցույց տվեց, թե որքան լարվածություն կա ներսում: Գնալով ուժեղանալու է լարվածությունը, որովհետև դիալոգ չկա, համաձայնություն չկա: Սա բնական է»,-այսօր՝ հուլիսի 26-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Հարցին, թե  որքանո՞վ են սթափ վիճակում գտնվում թե՛ ՊՊԾ գնդի ներսում գտնվող զինյալները հոգեբանը արձագանքեց. «Այս իրավիճակում գտնվող ոչ մեկը չի կարող հավասարակշիռ վիճակում գտնվել: Հավասարակշիռ, սթափ դատող ոստիկան կամ տղաներ չեն կարող լինել, որովհետև մեծ է լարվածության աստիճանը: Ոստիկանական 3-րդ ավտոմեքենան են այրում, սա սթափ մարդու մասի՞ն է խոսում, չեմ կարծում: Եթե քայլ են անում և այդ քայլը համապատասխան անդրադարձ չի ունենում, հետևաբար պետք է գիտակցել, որ հարցի լուծման այլ ուղիներ են հարկարվոր: Հիմա այս մարդիկ, եթե 3 մեքենա են այրում, և տեսնում են, որ դրանից բան չի փոխվում, ուրեմն այստեղ սթափության մասին խոսք լինել չի կարող:

Մեքենա այրելը հուսահատության քայլ է: Սա հոգեբանական լուրջ ճնշում է իրենց համար: իրենք հիմա լուրջ մտորումների մեջ են: Նրանցից շատերը հիմա գուցե վերանայում են իրենց մտքերը»:

Բացի վերոնշյալ խնդիրներից պարոն Մադաթյանն առանձնացնում է միջնորդ մարդկանց խնդիրը, որոնց միջնորդությամբ հարցին պետք է լուծում տրվի: Այն մարդիկ, ովքեր փորձեցին որպես միջնորդ հանդես գալ, ժողովուրդը նրանց րընկալեց: Ու եթե շուտափույթ չլինի այդ դիալոգը,ապա ամեն բան ավելի վատ ավարտ կունենա»,- եզրափակեց բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ