25 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատգամավորները հաղթեցին լրագրողներին /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր պատգամավորները իրեց ուժերը  չափեցին լրագրողների հետ՝ ֆուտբոլի դաշտում։ Պատգամավորները պարտության մատնեցին լրագրողներին՝ 4-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացեց ԱԺ արտաքին կապերի վարչության աշխատակից Էդուարդ Բադոյանը, հետո հաշիվը կրկնապատկեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Բաբայանը: Իր թիմի երրորդ գոլի հեղինակը դարձավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնականը՝ Սարգիս Քեֆիլյանը։ Վերջին գոլի հեղինակը դարձավ Սամվել Ֆարմանյանը։    

Սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի քանդման աշխատանքները. Անահիտ Թարխանյան

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի քանդման աշխատանքները: Հայաստանի ղեկավարությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շարունակում է մեր հայրենիքը ոչնչացնելու իր քաղաքականությունը: Նրանք անտեսեցին հայկական եւ միջազգային ճարտարապետական եւ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ կոչերը՝ պահպանել «Զվարթնոց» օդանավակայանը, որպես ազգային ճարտարապետության արժեք եւ պետության համար ստրատեգիկ նշանակություն ունեցող համալիր: Արգենտինացի ձեռներեցը, ում […]

Մխիթարյանը տարեկան 12.5 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» 8 միլիոն եվրո հավելավճար կստանա Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական ակումբ տեղափոխվելու համար: Այս մասին հաղորդում է գերմանական  Bild-ը: 27-ամյա  Մխիթարյանը տարեկան 12.5 միլիոն եվրո աշխատավարձ է ստանալու,  իսկ նրա տրանսֆերը կազմելու է 42 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ, Անգլիայի 20-ակի չեմպիոնը 100 միլիոն եվրո կծախսի այս գործարքի համար: Դորտմունդի «Բորուսիան» […]

«Վերջին շիշ արաղը»

Հուլիսի՝ 4-ը ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է : Մեծ արտիստը այսօր կդառնար 86 տարեկան: Այս առիթով Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է. «Առավոտյան ասացի, որ այլևս ոչինչ չեմ գրելու և խնդրեցի կարդալ «Մի նեղենա» վերհուշս , բայց մտածեցի ու հասկացա, […]

Մեկնարկեց պատգամավորների և լրագրողների ֆուտբոլային հանդիպումը /վիդեո/

Այսօր՝ ժամը 19.00-ին, Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ֆուտբոլային հանդիպում՝  ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հավաքականների միջեւ: Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես է գալիս  հետեւյալ կազմով. 1. Էդուարդ Շարմազանով- ԱԺ փոխնախագահ 2. Հովհաննես Սահակյան- ԱԺ պատգամավոր 3. Ավագյան Կարեն- ԱԺ պատգամավոր 4. Նահապետյան Կորյուն- ԱԺ պատգամավոր 5. Սամվել Ֆարմանյան- ԱԺ պատգամավոր 6. […]

Ողբերգական վթար է տեղի ունեցել Նոր-Գեղի-Եղվարդ ճանապարհին

Հուլիսի 3-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան Նոր-Գեղի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1979 թ. ծնված Հարութ Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի հայտարարությունը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով

Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Երևանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում են կառույցի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Ինչպես գիտեք, անցյալ սեպտեմբերից Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, այս տարվա աշնանը, առավել հստակ՝ հոկտեմբերին, Հայաստանում կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, ուստի մեր այսօրվա հանդիպմանը […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Հեյդար ալ Աբադիին՝ Բաղդադի Ալ Քարադե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր անմեղ քաղաքացիներ։ «Հայաստանը խստորեն դատապարտում է այդ ահաբեկչությունը, որի նպատակը ինչպես Իրաքում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության նոր ալիք հրահրելն է: Մարտի դաշտում իրաքյան բանակի տարած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի